ArmTimes: Ստրկություն՝ «Սպայկա»-ում. Աշխատակիցներին աշխատեցնում են նաև կիրակի օրը՝ առանց վարձատրության

Byadmin

ArmTimes: Ստրկություն՝ «Սպայկա»-ում. Աշխատակիցներին աշխատեցնում են նաև կիրակի օրը՝ առանց վարձատրության

«Ժամանակ» թերթը գրում է. ««Սպայկա» ընկերությունը որը զբաղվում է ոչ միայն բեռնափոխադրումներով, այլ նաեւ խոշոր ջերմատնային տնտեսություն ունի, իր աշխատակիցների համար ստեղծել է աշխատանքի ստրկական պայմաններ։

Աշխատակիցները չունեն հանգստի օր, նրանց աշխատեցնում են նույնիսկ կիրակի օրերին՝ միայն այն տարբերությամբ, որ կիրակի օրվա աշխատանքը չի վարձատրվում, աշխատանքից հինգ րոպե ուշացողները զրկվում են այդ օրվա աշխատավարձից:

Մնում է, որ «Սպայկան» իր աշխատակիցների նկատմամբ սեփականության իրավունքի վկայական հանի, որ ստրկությունը լիարժեք դառնա»։

Share

About the author

admin administrator