Auroranews.am: Մոսկվայում ոստիկանները փրկել են սեռական ստրկության մեջ գտնվող հինգ կանանց

ByAAVR

Auroranews.am: Մոսկվայում ոստիկանները փրկել են սեռական ստրկության մեջ գտնվող հինգ կանանց

ստիկաններն ու ակտիվիստները սեռական ստրկությունից ազատել են հինգ կին միգրանտների ։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։

Ալիքի տվյալներով՝ աղջիկներից մեկը Ուզբեկստանից ժամանել է արտագնա աշխատանքի։ Երբ նա հայտնվել է Տվերում, նոր տերերը պատռել են նրա փաստաթղթերը եւ հայտնել նրան, որ նա պարտավոր է տղամարդկանց սեռական ծառայություններ մատուցել եւ իրենց տալ ամբողջ գումարը:

Դրանից հետո աղջկան տեղավորել են Մոսկվայի մարզի տարածքում գտնվող «Արեւածաղիկ» փակ սրճարանում եւս հինգ ազատազրկված կանանց հետ։ Մի օր ստրկուհուն հաջողվել է օգտվել վերակացուների անփութությունից և փախչել։ Նա կարողացել է հասնել կայարան եւ զանգահարել հարազատներին, որոնք նրան օգնել են կապվել հասարակական գործիչների հետ, որոնք որոշել են օգնության հասնել:

Ներկայումս տեղի ունեցածի փաստով կատարվում է ստուգում, լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Կասկածյալները ձերբակալված են։

https://play.radioaurora.am/upload/videos/2021/10/sMLIbN4VrU6mBWlp7Jxm_19_cd9635361a455dbe01970753190f229c_video_360p_converted.mp4

Հղումը՝ https://www.auroranews.am/news/2021-10-19-tesanyo%D6%82t-moskvayum-ostikannery-prkel-en-serakan-strkutyan-mej-gtnvogh-hing-kanants?fbclid=IwAR0urjWtfVN_O4IMD6ERL4eUJmlOF52AaHeJz1GbJxYtO3yXHwwUsx2nMos

Share

About the author

AAVR administrator