Azatutyun.am: Լուկաշենկոն հայտարարում է՝ «Բելառուսը կարող է դադարեցնել իր տարածքով դեպի Եվրոպա թմրամիջոցների և ներգաղթյալների հոսքի դեմ պայքարը»

Byadmin

Azatutyun.am: Լուկաշենկոն հայտարարում է՝ «Բելառուսը կարող է դադարեցնել իր տարածքով դեպի Եվրոպա թմրամիջոցների և ներգաղթյալների հոսքի դեմ պայքարը»

«Բելառուսի իշխանությունները կարող են դադարեցնել իրենց տարածքով դեպի Եվրոպա տեղափոխվող թմրամիջոցների մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարը», – այսօր Մինսկում, խորհրդարանի նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք կանգնեցնում էինք թմրամիջոցներն ու ներգաղթյալներին։ Այժմ դուք էլ նրանց կձերբակալեք և դուք էլ կդատեք», – դիմելով ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով՝ իր երկրի դեմ «ոչ թե սառը, այլ սառցե պատերզմ է հրահրված»։

«Անզգույշ շարժումներ անելուց առաջ, սակայն, խորհուրդ կտայի հիշել՝ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Եթե այստեղ ինչ-որ բռնկում եղավ՝ կարող է հերթական համաշխարհային պատերազմը սկսվել», – հայտարարում էր Լուկաշենկոն։

Հղում՝ https://www.azatutyun.am/a/31274293.html?fbclid=IwAR2ixyDm1FAraZliJbONAaiG8_9O4zfd78MXONk4x2y622GPskq7CRmDqmY

Share

About the author

admin administrator