Factor.am: «Մի օր ընկերուհուս խփեց կաթի բիդոնով, ինքը բողոքեց». մանկատան նախկին սանի պնդմամբ՝ ինքն ու ընկերուհին շահագործման են ենթարկվել անասնաֆերմայում

ByAAVR

Factor.am: «Մի օր ընկերուհուս խփեց կաթի բիդոնով, ինքը բողոքեց». մանկատան նախկին սանի պնդմամբ՝ ինքն ու ընկերուհին շահագործման են ենթարկվել անասնաֆերմայում

Լիլիթը (անունը փոխված է) նորածին է եղել, երբ մայրը լքել է նրան, քրոջն ու երկու եղբայրներին: Հայրն ու բարեկամներն են խնամել երեխաներին, հետո հայրը հայտնվել է կալանավայրում, իսկ 4 երեխաները՝ մանկատանը։ Այստեղից դուրս գալուց հետո Լիլիթն ու քույրը շուրջ երկու տարի ապրել են հասարակական կազմակերպություններից մեկի կենտրոնում, հետո երկուսն էլ ամուսնացել են։

Լիլիթը մանկատան շրջանավարտներին տրամադրվող աջակցության ծրագրերից չի օգտվել, կապը կորցրել է թե՛ մանկատան, թե՛ քույր-եղբայրների հետ։ Ամուսնանալուց հետո Լիլիթը տարբեր անասաֆերմաներում է աշխատել, հետո ամուսնու հետ որոշել են մարզերից մեկում գտնվող անասնաֆերմայում միասին աշխատել։ Դեռ նոր են աշխատանքի տեղավորված եղել, երբ Լիլիթի ամուսինը հայտնվել է հիվանդանոցում ու մահացել։ Կինը, չնայած մեկ տարեկան երեխայի խնամքին, ստիպված է եղել շարունակել աշխատանքն անասնաֆերմայում։ Ապրել է հենց ֆերմային կից քարե շինությունում, որը ֆերմայի տերն էր տրամադրել։ Աշխատել է, բայց գումար չի ստացել․ ասում է՝ ֆերմայի տերը չի վճարել, և այսպես՝ շուրջ 6 տարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/710791.html

Share

About the author

AAVR administrator