Հուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որի շրջանակներում միջազգային հանրությունը նշվում է #BlueHeartCampaign-ը՝ «Կապույտ սիրտ արշավ»-ը: Այն թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային ծրագիր է, որը մեկնարկել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից #UNODC 2009 թվականից։ Արշավի խորհրդանիշը կապույտ սիրտն է։ Այս տարվանից սկսած մեր երկիրը ևս միանում է վերոգրյալ արշավին:

«Զոհերի ձայնը մեզ առաջնորդում է» կարգախոսով արշավը կտևի մինչև դեկտեմբերի 2-ը` Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը:

Արշավի առանցքում մարդկանց թրաֆիքինգի զոհերն են և նրանց խոսքի կարևորումը։ Քարոզարշավի ընթացքում թրաֆիքինգ վերապրածները ներկայանում են որպես թրաֆիքինգի դեմ պայքարի հիմնական դերակատարներ` հանցագործությունը կանխելու, զոհերին նույնականացնելու և փրկելու, արդյունավետ պայքարի միջոցներ սահմանելու, ինչպես նաև նրանց աջակցելու հարցերում։

#ՎԵՐՋՄԱՐԴԿԱՆՑԹՐԱՖԻՔԻՆԳԻՆ

Share

About the author

admin administrator