Մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի միջազգային օրը, որպես հանրային իրազեկման արշավների սկիզբ

ByAAVR

Մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի միջազգային օրը, որպես հանրային իրազեկման արշավների սկիզբ

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և հանրային իրազեկման «Կապույտ սիրտ» միջազգային օրն՝ հուլիսի 30-նն այս տարի նշանավորվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀ) կողմից կազմակերպված Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպումը՝ նվիրված «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրազեկման համաշխարհային օրվան»։

Հանդիպման մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ՝ Տ.Ստեփանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ե.Թումանյանցը, D4I – Տվյալներ ազդեցության համար ազգային ներկայացուցիչ Գ.Հովակիմյանը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի համակարգող՝ Մ. Հովհաննիսյանը։

Բոլորի կողմից գնահատանքի արժանացավ ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված այն աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը վստահ քայլեր է անում կրկին վերադառնալու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԱՄՆ Պետքարտուղարության կողմից սահմանած առաջին խմբի երկրների շարքը, որը նշանակում է, որ տվյալ երկրի կառավարությունը և հանրային սեկտորը համատեղ ուժերով արդյունավետ աշխատանքն է տանում երկրում մարդկանց թրաֆիքինգ երևույթը կանխարգելելու, հանրային իրազեկումը բարձրացնելու և զոհերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Բնականաբար կարևոր տեղ հատկացնելով նաև իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքին՝ մեղավորներին պատժելուն։ Եվ որ ամենակարևորն է՝ բոլոր գործողությունների առանցքում պետք է դրված լինի զոհակենտրոն մոտեցումը։

Տ.Ստեփանյանի կողմից ամփոփ ներկայացվեց ԱՄՆ Պետքարտուղարության 2022թ.-ի Զեկույցի առաջարկները։

Գ.Հովակիմյանը «Դեմոկրատյան այսօր» ՀԿ-ի հետ միասին ներկայացրին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները՝ վիճակագրական տվյալներով, զոհերի վերաինտեգրման հաջողության պատմություններով։

Օրակարգային հաջորդ հարցը Դավիթ Թումասյանի և Արզուման Հարությունյանի կողմից լրագրողների համար վերահրատարակված «Ինչպես լուսաբանել մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը» ուղեցույցի ներկայացումն էր։ Ա.Հարությունյանը ներկայացնելով ուղեցույցի կարևորությունը մասնավորապես նշեց, որ այն մեծապես կնպաստի լրագրողների կողմից նութերի պատրաստման որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին կնպաստի երևույթի և դրա դեմ պայքարի հանրային գիտակցության ճիշտ ձևավորմանը։

Հանդիպման մյուս հարցը՝ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում կատարված հակազդման աշխատանքները»» ներկայացրեց ծրագրի ղեկավար՝ Տիգրան Հովհաննիսյանը։ Տ.Հովհաննիսյանը մասնավորապես կանգ առավ ծրագրի հանրային իրազեկման կոմպոնենտին՝ նշելով, որ այն առանցքային դեր ունի ծրագրում և առաջիկայում կսկսվի դրա իրագործումը։

Հանդիպումն ամփոփեց Տ.Ստեփանյանը նշելով Թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի Ազգային եռամյա ծրագրի հստակ մշակումը և կատարումը և որ բոլորի ցանկությունն է՝ 2023-ին Հայաստանը վերադարձնել 1-ին խումբ երկրների շարքը։

Share

About the author

AAVR administrator