ՀՀ ԱՍՀՆ։ Շարունակվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը

ՀՀ ԱՍՀՆ։ Շարունակվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի շրջանակում նախարարությունն «Ամքոր Հայաստան» հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է իրականացրել հանրային իրազեկման աշխատանքներ՝ երեխայի խնամքի և պաշտպանության հաստատությունների աշխատակիցների և խնամվող սաների համար։

Տեղեկատվական արշավի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման և դրանից բխող խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմների իրազեկման մակարդակը։ Հանրային իրազեկման աշխատանքներն իրականացվել են ինչպես մարզերում, այնպես էլ Երևան քաղաքում գտնվող հաստատություններում։

Հերթական դասընթացն անցկացվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում, որին մասնակցել են «Մանկան տուն», «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հաստատությունների սոցիալական աշխատողներն ու հոգեբաններն, ովքեր ամենօրյա աշխատանքներ են իրականացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների հետ:

Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տեսակները, դրանցից խուսափելու մեխանիզմները, իսկ առնչվելու դեպքում՝ նաև հաղթահարման ուղիները։ Խոսել են նաև շահագործման հիմնական ցուցիչների, նպաստող գործոնների, թրաֆիքինգի զոհերի նույնականացման համակարգի և նրանց տրվող աջակցության տեսակների մասին։

Հղում՝ https://www.mlsa.am/?p=31337&fbclid=IwAR2ohDi7158JtDOIgJtCet4E2GyL3j9O2y-EdAbUZ9Hj1dWmpVuts0h9r4Q

Share

About the author

admin administrator