Դրամաշնորհային մրցույթների հայտարարմանն ընդառաջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է վերապատրաստման դասընթացներ՝ պետության կողմից պատվիրակման միջոցով ծառայություններ տրամադրել ցանկացող կազմակերպությունների համար։
Դասընթացները կիրականացվեն երկու ուղղություններով՝
Մասնակցության համար անհրաժեշտ է սեպտեմբերի 20-ը ներառյալ նամակ ուղարկել merry.saribekyan@mlsa.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով «Դասընթացի մասնակցության հայտ»։
Պետք է հստակեցնել, թե որ դասընթացին եք ցանկանում մասնակցել և նշել կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, կոնտակտային տվյալներ (էլ. հասցե, հեռախոսահամար)։ Նամակին անհրաժեշտ է կցել նաև կազմակերպության կանոնադրությունը։
Հարցերի դեպքում՝ զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժին՝ 010 56 53 21 հեռախոսահամարով։
Սկզբնաղբյուր հրապարակման հղումը՝ https://www.facebook.com/photo/?fbid=693687216136432&set=a.249253233913168
About the author