Վերապատրաստման դասընթացներ՝ պետության կողմից պատվիրակման միջոցով ծառայություններ տրամադրել ցանկացող կազմակերպությունների համար

ByAAVR

Վերապատրաստման դասընթացներ՝ պետության կողմից պատվիրակման միջոցով ծառայություններ տրամադրել ցանկացող կազմակերպությունների համար

Դրամաշնորհային մրցույթների հայտարարմանն ընդառաջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է վերապատրաստման դասընթացներ՝ պետության կողմից պատվիրակման միջոցով ծառայություններ տրամադրել ցանկացող կազմակերպությունների համար։ 

Դասընթացները կիրականացվեն երկու ուղղություններով՝

  •  «Ընտանիքում բռնության անձանց աջակցության կենտրոնների ծառայությունների մատուցում»,
  •  «Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցում»։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է սեպտեմբերի 20-ը ներառյալ նամակ ուղարկել merry.saribekyan@mlsa.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով «Դասընթացի մասնակցության հայտ»։

Պետք է հստակեցնել, թե որ դասընթացին եք ցանկանում մասնակցել և նշել կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, կոնտակտային տվյալներ (էլ. հասցե, հեռախոսահամար)։ Նամակին անհրաժեշտ է կցել նաև կազմակերպության կանոնադրությունը։

Հարցերի դեպքում՝ զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժին՝ 010 56 53 21 հեռախոսահամարով։

Սկզբնաղբյուր հրապարակման հղումը՝ https://www.facebook.com/photo/?fbid=693687216136432&set=a.249253233913168

Share

About the author

AAVR administrator