REUTERS: Ինդոնեզիան հուսով է, որ նոր ֆիլմը պայքարելու է մարդկանց թրաֆիքինգի դեմ

Հեղինակ՝ Beh Lih Yi, KUALA LUMPUR (Thomson Reuters հիմնադրամ)

Ինդոնեզիայի պաշտոնյաներն ասում են, որ հույս ունեն, որ մարդկանց թրաֆիքինգի զոհերի մասին նկարահանված նոր ֆիլմը կհասնի գյուղական վայրեր`բարձրացնելու իրազեկվածությունը արտասահմանում աշխատելու վտանգի մասին:

«Սարսափելի երկրի երազ» վերնագրով կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է Ինդոնեզիայի մի քանի դեռահասների պատմությանը, որոնց հավաքագրել են այլ երկրներում աշխատելու համար, սակայն հայտնվել են շահագործման մեջ:

Սյուժեն շատ իրական է հարյուր հազարավոր ինդոնեզացի կանանց համար, ովքեր ամեն տարի թողնում են իրենց ընտանիքները, իրենց երկիրը, մեկնում են այլ երկրներ աշխատելու որպեսզի օգնեն հարազատներին։

Խոշտանգումների և մարդկանց թրաֆիքինգի դեպքերը հանգեցրել են նրան, որ Ինդոնեզիայի իշխանությունները արգելք են դրել իրենց երկրի կանաց տնային աշխատանքներ իրականացնելու նպատակով Մերձավոր Արևելք մեկնելուն։ Սակայն ընդդիմախոսները պնդում են, որ դրանով նրանք երկրում սահմանափակում եմ բնակչության ազատ տեղաշարժի իրավունքը:

Կանանց կարողությունների հզորացման և երեխայի պաշտպանության նախարարության պաշտոնյաները, որոնք մասամբ ֆինանսավորել են ֆիլմի արտադրությունը, հույս են հայտնել, որ ֆիլմում ներկայացվող պատմությունը կարող է կանխարգելիչ դեր խաղալ շատերի համար։

«Հուսով եմ, որ ֆիլմը կարող է հասնել ինչպես գյուղական վայրեր, այնպես էլ այն տեղերը, որտեղից աշխատող կանայք և աղջիկները մեկնում են արտագնա աշխատանքի»,-ասել է նախարարի տեղակալ Վեննեթիա Դանեսը:

«Ինդոնեզիան, որն ունի հազարավոր կղզիներ և 260 միլիոն բնակչություն, դեմ է մարդկանց թրաֆիքինգին»,-ավելացրել է նա հեռախոսով:

«41 րոպեանոց ֆիլմի դերասանների մեծ մասը թրաֆիքինգի զոհեր են, որոնք Սինգապուրում, Մալազիայում և Թայվանում տնային աշխատողներ են եղել»,-ասել է պրոդյուսեր Մաիսիդա Սալասը:

Ֆիլմում ներկայացված է նաև Սալասի պատմությունը: Դեռևս տասը տարի առաջ Թայվանում Սալասի նախկին գործատերը հրաժարվել է վճարել նրան և վերցրել անձնագիրը: Սալասը, ի վերջո, ձերբակալվել և արտաքսվել է, երբ նրա աշխատանքային վիզան ավարտվել է:

«Սա տեղի է ունենում Ինդոնեզիայի բազմաթիվ մարդկանց հետ, որոնք կեղծ խոստումների զոհ են դառնում»,-ասում է Սալասը, որը նաև քարոզչություն է իրականացնում Ինդոնեզացի աշխատանքային միգրանտների միության հետ համատեղ:

«Հուսով եմ, որ ֆիլմը կարող է ավելի արդյունավետ միջոց լինել իրազեկության բարձրացման համար», – ասել է նա Thomson Reuters հիմնադրամին:

Թե ֆիլմ արտադրողը, և թե կառավարությունը խթանում են ֆիլմի ցուցադրումը Ինդոնեզիայի գյուղական համայնքներում, որտեղ մարդիկ առավել խոցելի են մարդկանց թրաֆիկինգի հանդեպ և պակաս իրազեկված խնդրի շուրջ:

Ինդոնեզիայի թրաֆիքինգի զոհերի պաշտոնական թիվ չկա: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների աշխարհի 53 միլիոն տնային աշխատողների գրեթե կեսը ասիական երկրներից են։

Անցյալ ամիս Մալայզիայում մի ծառա մահացել է Ինդոնեզիայից, որն ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի զոհ է եղել, ինչի մասին ավելի ուշ հայտարարել են Ինդոնեզիայի պաշտոնյաները:

Share