«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրով վերապատրաստվել են Հայաստանի իրավապահ մարմինների ծառայողները և դատական իշխանության ներկայացուցիչները

ByAAVR

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրով վերապատրաստվել են Հայաստանի իրավապահ մարմինների ծառայողները և դատական իշխանության ներկայացուցիչները

ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում (#TATiP) Արդադատության ակադեմիայի հետ արդյունավետ փոխգործակցության արդյունքում հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում համատեղ ջանքերով կազմակերպվել և իրականացվել է շուրջ 60 դատախազի, 45 քննիչի, ինչպես նաև 50 դատավորի մասնագիտական կարողությունների և գիտելիքների կատարելագործմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ։

Առանձնահատուկ կարևորելով քրեական վարույթի շրջանակներում դրա հանրային մասնակիցների և դատարանի առանցաքային դերը՝ Ծրագրի օժանդակությամբ մշակվել են «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովմանն ուղղված» վերապատրաստման հատուկ մասնագիտական մոդուլ, նաև «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության և զոհակենտրոն մոտեցումների ապահովման» ուղեցույցներ՝ կիրառելիության մեթոդաբանությամբ, որոնց ուսումնամեթոդական հենքով էլ անցկացվել է վերապատրաստման ամբողջ ցիկլը։

Վերապատրաստումների ընթացքում դասընթացավարները զուգակցել են դասավանդման պասիվ, ակտիվ և ինտերակտիվ մեթոդները, ինտերակտիվ մեթոդներից առանձնահատուկ շեշտադրվել է case-study-ին (կոնկրետ իրավիճակների վերլուծման մեթոդը)` հիմնված մասնակիցների ներգրավմամբ տարբեր իրավիճակների մոդելավորման, մասնավոր դեպքերի/խնդիրների քննարկման և վերլուծման, ալտերնատիվ որոշումների, օպտիմալ լուծումների փնտրման վրա։

Արդեն հաջորդ տարի վերապատրաստումներում նախատեսվում է ընդգրկել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության 60 ծառայող։

Share

About the author

AAVR administrator