«Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» մոդուլով վերապատրաստվել է 142 սոցիալական աշխատող

ByAAVR

«Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» մոդուլով վերապատրաստվել է 142 սոցիալական աշխատող

Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ Պետքարտուղարության ֆինանսավորմամբ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրերի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացների ամփոփումը և վերապատրաստված սոցիալական աշխատողներին ավարտական վկայականների հանձնումը։

Ազգային ինստիտուտի կողմից «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսումնական դասընթացի շրջանակներում ս․թ․ հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի, ինչպես նաև «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի և ծրագրային համակատարող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ կազմակերպվել և իրականացվել է Երևանի և ՀՀ տասը մարզի 74 համայնքային և Միասնական սոցիալական ծառայության 68 սոցիալական աշխատողի վերապատրաստում։

Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում ավելի վաղ մշակված «Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ․ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» վերտառությամբ մոդուլի հիմքով։

Դասընթացների ավարտին մասնակից 142 սոցիալական աշխատող հաջողությամբ հանձնել է քննական թեստը և արդյունքում զարգացրել մարդկանց թրաֆիքինգի զոհերի հետ սոցիալական աշխատանքի շրջանակի վերաբերյալ գիտելիքները, ձեռք բերել նման դեպքերի հայտնաբերման համար անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ, որն էլ կնպաստի հետագա աշխատանքում առավելապես զոհակենտրոն մոտեցման պահպանմամբ թրաֆիքինգի ենթարկված անձանց պատշաճ ուղղորդմանն ու վերականգնման և վերաինտեգրման աշխատանքների սահուն իրականացմանը։

Share

About the author

AAVR administrator