2018թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն յոթ տարի անընդմեջ: Մրցանակաբաշխության նախաձեռնող կողմը ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդն է: Մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը: 2018թ.-ի նոյեմբերի 26-ին հայտարարված մրցույթում ընդգրկվել են 2017-2018թթ.-ին հրապարակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո և հեռուստատեսային լրագրողական նյութերը: Մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ: Ներկայացված աշխատանքները, նախապես մշակված չափորիշիչներով, գնահատել է ընդհանուր 6 լրագրողներից և փորձագետներից կազմված ժյուրիի կազմը` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբունքներով: Մրցանակների հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ով հանգամանալից ներկայացրեց թրաֆիքինգի ոլորտում ՀՀ-ում իրականացված կանխարգելիչ աշխատանքները, գրանցված դրական արդյունքները, սույն մրցույթի նպատակները և զարգացումները: Բանախոսը իր խոսքում հատուկ անդրադարձավ www.antitrafficking.am կայքի առկայության կարևորության թեմային, որակելով լավագույն շտեմարան, որտեղ կարելի է գտնել նպատակային համապարփակ տեղեկատվություն։ Հաջորդիվ մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները: Ըստ Ժյուրիի անդամների գնահատականների՝ մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ նյութերը.
1. Հեռուստատեսություն և ռադիո անվանակարգ
2. Տպագիր և առցանց լրատվամիջոցներ անվանակարգ
Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև մրցանակային տեղերի համար սահմանված դրամական պարգևներ՝ 200, 170 և 130 հազարական ՀՀ դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Տպագիր և առցանց լրատվամիջոցներ անվանակարգի առաջին տեղի մրցանակակրին հանձնվեց նաև խորհրդանշական արձանիկը։
Մրցանակաբաշխության ֆոտոշարքը այս հղումով՝ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն 2018
Մեդիա անդրադարձներ՝
About the author