Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»

ByAAVR

Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»

Ստրկությունը միայն պատմության էջերում չէ, ցավոք, այն իրականություն է նաև այսօր։

Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»։ 1949 թ․-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան։

Մարդկանց թրաֆիքինգ, սեռական շահագործում, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր, հարկադիր ամուսնություն, հարսնացուների վաճառք, երեխաների բռնի հավաքագրում զինված բախումներում օգտագործելու համար․․․ օրվա խորհուրդը ժամանակակից ստրկության այս ձևերի վրա հանրային ուշադրությունը հրավիրելն է։

Հաճախ հնարավոր է խուսափել թրաֆիքինգի ենթարկվելուց, եթե իրազեկված եք, թե ինչ վտանգներ կարող են թաքցնել աշխատանքի գայթակղիչ առաջարկը կամ բարեկեցիկ կյանքի հեռանկարը։

Ինչպե՞ս խուսափել http://antitrafficking.am/how-to-avoid/

Share

About the author

AAVR administrator