Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»։ 1949 թ․-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան։
21-րդ դարի «սպիտակ ստրկությունը»՝ Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը առկա է գրեթե յուրաքանչյուր երկրում։ Սեռական ու աշխատանքային շահագործում, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր, հարկադիր ամուսնություն, հարսնացուների վաճառք, երեխաների բռնի հավաքագրում զինված բախումներում օգտագործելու համար, մուրացկանության մեջ ներգրավում, օրգան հյուսվածքների վաճառք և այլն․ ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ ենթարկվում են թրաֆիքինգի:
About the author