Թրաֆիքինգի դեմ պայքարի հանրության իրազեկության բարձրացման նպատակով “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ն թողարկել է ևս 4 նոր սոցիալական հոլովակ:
Հոլովակների սցենարները մշակվել են Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Գովազդի ֆակուլտետի ուսանողների ներգրավմամբ:
Նախապես հայտարարված հոլովակների սցենարների մրցույթին ներկայացված աշխատանքներից ընտրվեցին լավագույնները, մշակվեցին հեղինակների հետ և նկարահանվեցին պրոֆեսիոնալ թիմի և ստուդիայի ներգրավմամբ:
Հոլովակների ռեժիսորն է “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ, ՀՀ Կառավարության թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ, “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի ղեկավար Արզուման Հարությունյանը:
Հոլովակները շուտով կհեռարձակվեն հանրապետական և մարզային սփռման հեռուստաընկերությունների միջոցով:
“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մարտ ամսին, իր առջև նպատակ դնելով՝ բարձրացնել թրաֆիքինգի լուսաբանման արդյունավետությունը՝ լրագրողների մասնագիտական մակարդակի և լրագրողական էթիկայի աճի միջոցով: Ինչպես նաև իրականացնել միջոցառումներ՝ ուղղված հանրային իրազեկման բարձրացմանը, ստեղծելով ամուր կրթական և աշխատանքային հարթակ համազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ մասնագետներիև լրագրության, գովազդի և PR-ի մասնագիտություն ունեցող ուսանողների համար:
Հոլովակները կարող եք գտնել հետևյալ հասցեներով՝
https://www.youtube.com/watch?v=lqNaeEfwoVw
https://www.youtube.com/watch?v=nFHIVsZ0rEQ
About the author