Նոյեմբերի 4-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Լրադադար» ակումբի շրջանակներում կազմակերպել էր «Երեխաների պատկերները՝ մեդիայում» թեմայով քննարկում, հայկական մեդիայի և տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների և բրիտանացի լուսանկարիչ Քեվին Ռայանի միջև:
Քննարկման հիմնական թեման էր մեդիայում երեխաների լուսանկարների հրապարակման և տարածման էթիկական խնդիրները:
Քեվին Ռայանը՝ բրիտանացի լուսանկարիչ, սոցիալապես ներգրավված արվեստի (socially-engaged art) նախագծերի հեղինակ, առաջարկեց հանդիպումը անց կացնել բաց քննարկման ձևաչափով, որի ընթացքում լրագրողները կկարողանան կիսվել իրենց փորձով և մտորումներով թեմայի շուրջ:
Հիմնականում բոլոր ներկաները քննարկման սկզբում հայտնեցին գրեթե նույն կարծիքը առ այն, որ երեխաների լուսանկարները լրատվական նյութերում հրապարակել չի կարելի, քանի որ նույնիսկ տարիներ անց նրանք կարող են անդառնալի հետևանքներ թողնել լուսանկարների հերոսների ճակատագրերի վրա:
Սակայն ըստ բանավեճի զարգացման ի հայտ եկան բազմաթիվ «բայց» էր, որոնց շուրջ էլ ծավալվեց բուռն քննարկում:
Լուսանկարիչ Գերման Ավագյանը, իր հերթին ասաց, թե երեխաների բաց դեմքով նկարները չի կարելի հրապարակել: «Պետք է աչքերի հատվածը փակել անպայման, սակայն այդ կերպ էլ նկարը կարող է կորցնել իր ազդեցիկությունը»,-նշեց նա:
Ըստ Ավագյանի լուսանկարիչը այլ գեղարվեստական միջոցներ պետք է փնտրի երեխաներին պատկերելու և միևնույն ժամանակ նրանց նույնացնելու հնարավորությունները բացառելու համար:
ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը, որը աշխատում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ կիսվեց մեդիայի հետ համագործակցության անհաջող փորձով. իրենց կենտրոնում երեխաների հետ լուսանկարված պաշտոնյանին ուղղված մեդիա-քննադատությունը այնուհետև լուսանկարի տարածման առիթ դարձավ: Լրատվական և սոցիալական կայքերում լուսանկարը անփույթորեն օգտագործելու պատճառով երեխաների նույնացման և ծնողների դժգոհության խնդիր ծագեց:
Մեր կայքի ներկայացուցիչը իր հերթին խոսեց մարդկանց թրաֆիքինգի թեմային անդրադարձող նյութերի լուսանկարների օգտագործման խնդիրներից, պատմելով այն դեպքերի մասին երբ դատական լսումների կամ այլ պատմությունների “հերոսների”-ն նույնացնում են հրապարակած լուսանկարների միջոցով, ինչը ուղղակի կերպով անդրադարնում է երեխաների սոցիալական ինտեգրացիայի և հասակակիցների հետ հարաբերությունների վրա:
Իր փորձից Ռայանը կիսվեց ներկաների հետ ԱՄՆ-ում ընդունված որոշ օրենքների մասին պատմելով նրա մասին, որ եթե հանրային վայրերում մի երեխայի լուսանկարեցիր, պետք է մոտենաս, տեղեկացնես ծնողին այդ մասին եւ տպագրելու թույլտվություն ստանաս: «Եթե համաձայնեց, ապա խնդրում ես ասել երեխայի անուն-ազգանունը, որովհետեւ առանց դրա լուսանկարը պարզապես չեն տպագրի», – պատմեց լուսանկարիչը:
Այդուհանդերձ երեխաների լուսանկարների հրապարակամն թեման ի վերջո բաց մնաց, բազմաթիվ այլ «բայց»-երի, էթիկական նրբությունների և խոսքի ազատության խնդիրներից ելնելով…
Քննարկման վերջում Քեվին Ռայանը նշեց, որ այսօր սոցիալապես անապահով ընտանիքների լուսանկարներն այնքան են տարածվել, որ դրանք արդեն հակառակ ազդեցությունն են թողնում: Ոսւտի լրագրողները այսօր պետք է ձգտեն ավելի դրական և լուսավոր պատմությունների, խղճահարություն առաջացնող լուսանկարներ տարածելու և պատկերվցած մարդկանց ճակատագրերի հետ խաղալու փոխարեն:
Քննարկման լուսանկարները հասանելի են Մեդիա նախաձեռնություների կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ Լրադադար՝ «Երեխաների պատկերները՝ մեդիայում» թեմայով
Քեվին Ռայանը բազմաթիվ մեդիա եւ սոցիալապես ներգրավված արվեստի նախագծերի եւ ֆոտոնախագծերի հեղինակ եւ ղեկավար է: Նա աշխատել է տարբեր երկրների սոցիալապես խոցելի խմբերի, փախստական, իրավախախտ երեխաների եւ երիտասարդների հետ, կազմակերպել է արվեստի փառատոններ, դեռահասների խմբի հետ ստեղծել է քաղաքային եւ գյուղական միջավայրերում վտանգների մասին համակարգչային խաղ երեխաների համար:
Քեվին Ռայանն աշխատել է դպրոցահասակ երեխաների հետ, օգնել նրանց հարմարվել դպրոցին: Նա նախաձեռնել է նաեւ կրթության մեջ վիզուալ արվեստի, վիդեոյի եւ ինստալյացիաների օգտագործումը:
Քեվինը Երևանում է Մանկական զարգացման հիմնադրամի հրավերով, որը ֆինանսավորվում է Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից։
About the author