Երևանում չինացիներն իրենց 4 համերկրացիներին խաբեությամբ պահել են հյուրանոցում և սեռական շահագործման ենթարկել

ByAAVR

Երևանում չինացիներն իրենց 4 համերկրացիներին խաբեությամբ պահել են հյուրանոցում և սեռական շահագործման ենթարկել

Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, նախնական համաձայնությամբ, Երևանում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից: 
Քննության տվյալներով՝ ՉԺՀ-ի երկու քաղաքացիների Երևան քաղաքում կամ Վրաստանի Հանրապետությունում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով` խաբեությամբ, իրականում` Երևանում սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, 2014թ. հոկտեմբերին Չինաստանում հավաքագրել և Երևան են տեղափոխել ՉԺՀ 4 քաղաքացիների։ Վերջիններս պահվել են Երևանի Լենինգրադյան փողոցի վրա գործող հյուրանոցային համալիրում և մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը ենթարկվել սեռական շահագործման։

Դեպքի առթիվ դեկտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Նույն օրը ձերբակալվել են ՉԺՀ երկու քաղաքացիներ՝ համապատասխանաբար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու (ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր) և նշված հանցագործությանն օժանդակելու (38-132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր) կասկածանքով։

www.antitrafficking.am խմբագրական կազմ- Ելնելով լրագրողական էթիկայի կանոններից` սկզբնաղբյուրից վերցված տեղեկությունից հանվել են զոհերի և կասկածյալների անունները անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու նպատակով 

Սկզբնաղբյուր` http://www.tert.am/am/news/2014/12/11/china/1533157 

 

Share

About the author

AAVR administrator