Թրաֆիքինգը տեղ չունի ժամանակակից աշխարհում, – Գլխավոր Ասամբլեայի նախագահ

ByAAVR

Թրաֆիքինգը տեղ չունի ժամանակակից աշխարհում, – Գլխավոր Ասամբլեայի նախագահ

“Մարդկանց թրաֆիքինգը տեղ չունի ժամանակակից աշխարհում”, – հուլիսի 14-ին հայտարարել է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի նախագահը Թրաֆիքինգի դեմ պայքարի Համաշխարհային Օրվան նվիրված հատուկ երեկոյի շրջանակներում:


“Միլլիոնավոր մարդիկ, որոնցից մեծամասամբ կանայք և երեխաները, ժամանակակից ստրկության զոհեր են. մենք դա կոչում էնք մարդկային թրաֆիքինգ, – ասել է Ջոն Աշը, նշելով, որ նախնական գնահատականներով այդ դժբախտության զոհն են դարձել 2.5 միլլիոն մարդ:
“Տղամարդիկ, կանայք և երեխաները ընկնում են թրաֆիկյոռների ձեռքը ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտերկրում “, – ասել է նա: “Աշխարհի ամեն երկիր վարակված է մարդկային թրաֆիքինգով, լինի դա ծագման, տարանցիկ, թե նշանակետ երկիր զոհերի համար”:

“Ֆինանսավորող կազմակերպությունները, որոնք անմիջապես աջակցում են զոհերին, առանցքային գործիք էն հանդիսանում աջակցության հարցում, – ասել է պ-ն Աշը, հորդորելով բոլոր անդամակցող պետություններին անել իրենց հասանելիք ներդրումը ՄԱԿ-ի թրաֆիքինգի զոհերի կամավորական վստահության Ֆոնդի ֆինանսավորման համար:
“Մարդկային թրաֆիքինգը ոչ միայն մարդու իրավունքների գրոտեսկային խախտում է այլ նաև շահութաբեր հանցատեսակ է հանցագործների համար”, – ընդգծել է նախագահը:

“Ունենալով տարեկան 36 միլլիարդ շահույթ, այս հանցատեսակը դասվում է աշխարհի 3-րդ ամենաշահութաբեր հանցատեսակին, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությունից հետո”:

Նախագահը նաև ավելացրեց. չնայած որ թրաֆիքինգի դեմ պայքարում արդեն շատ բան է արված (այդ թվում Ասսամբլեայի կողմից 2010 թվականին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ընդունված Գլոբալ Ծրագիրը), անելիքներ դեռ շատ կան ապօրինի գործողությունների դրդված, աշխատանքային, սեռական թրաֆիքինգի ենթարկված կանանց, տղամարդկանց և երեխաներին օգնելու գործում:

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ Մարտին Սայդիկը իր հերթին ասեց, որ ՄԱԿ-ի թրաֆիքինգի զոհերի կամավորական վստահության Ֆոնդը բավականաչափ հաջողությունների է հասել թրաֆիքինգի զոհերին հասարակության մեջ վերաինտեգրելու հարցում:

“Մենք կարող էնք անել էլ ավելին”, – ասաց Սայդիկը, “մենք պետք է ավելի լավ հասկանանք այն հանցագործության բնույթը, որի հետ մենք պայքարում ենք”:

Դիմելով զոհերին նա ասել է. “Դուք մենակ չէք և մենք կաջակցենք ձեզ վերադարձնել ձեր կյանքի բնականոն ընքացքն ու արժանապատվությունը”:

Նույն կոնտեքստում իր վիդեո հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ընդգծել էր թիաֆիքինգի զոհերի կյանքի բարելավման անհրաժեշտությունը: Ինչպես նա ասեց, շատ կարևոր է, որպեսզի բոլոր անդամ պետությունները ֆինանսավորեն կամավորական վստահության Ֆոնդը, որը աջակցում է անգնահատելի աշխատանք կատարող հասարակական կազմակերպություններին, որոնք էլ իրենց հերթին օգնում էն դժբախտությունը վերապրածներին վերաինտեգրվել հասարակության մեջ և կանգնել ոտքի:

Իր հերթին ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը իր վիդեո հաղորդագրության մեջ ասել էր, որ մարդկանց առ ու վաճառքի փաստը ամեն անգամ պատառ պատառ է անում մարդկային արժանապաըվությունն ու հարգանքը:

Ֆեդոտովն ավելացրեց, որ այսօր դժվար է հավատալ, որ մարդկային թրաֆիքինգը տեղ ունի ժամանակակից աշխարհում: Եվ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ զոհերի մեծամասնությունը կանայք և աղջիկներ էն` միասին կազմելով բոլոր զոհերի 75 տոկոսը:

Ֆեդոդովը հորդորել է ամեն երկիր վավերացնել և ամբողջությամբ իրականացնել Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակների վրա: Ինչպես նաև համատեղ ուժերով վերջ դնել լվացվող գումարների հոսքերին:

“Բոլոր երկները, չնայած այսօրվա դժվարին տնտեսական իրավիճակին պետք է օգնություն ցուցաբերեն զոհերին”, – ավելացրել է նա:

Անդրադառնալով միջոցառմանը, ելույթ ունեցավ նաև թրաֆիքինգի նախկին զոհ Ռանի Հոնգը, ում 7 տարեկան հասակում վաճառել էին որպես ստրուկ Հնդկաստանում:

“Ես սարսափած փոքրիկ աղջիկ էի, ում հարցերին ոչ մեկ չեր պատասխանում”, – ասում է Ռանին, պատմելով թե ինչպես էր նրա տերը ծեծում և սովամահ անում նրան:

“Թեև շատ կարևոր է ճանաչել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի ձեռքբերումները և հաջողությունները, այնուամենայնիվ դեռ շատ անելիքներ կան”, – ավելացրեց Ռանին:

“Օրինակ, Նիգերիայում 200 աղջկա գերի վերցնելուց ընդամենը 3 ամիս է անցել, – ասաց նա, ընգծելով սոցիալակն մեդիայի միջոցով նոր քննարկումներ սկսելու և լուծումներ արաջարկելու կարևորությունը:

Ի թիվս երեկոյի բանախոսների և այլ ինտերակտիվ երկխոսությունների, երեկոն լրացրեց ժամանակակից դասական դաշնակահար Քլոի Ֆլաուէրը:

Սկղբնաղբյուր` http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=48271#.U8jEzPmSxI4

Share

About the author

AAVR administrator