Թրաֆիքինգի զոհերի աջակցության նոր օրենքի պարզաբանումը Արարատի և Արմավիրի մարզերի պետական կառույցների ներկայացուցիչներին

ByAAVR

Թրաֆիքինգի զոհերի աջակցության նոր օրենքի պարզաբանումը Արարատի և Արմավիրի մարզերի պետական կառույցների ներկայացուցիչներին

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն թրաֆիքինգի զոհերի աջակցության թեմայով իրականացրեց դասընթաց Էջմիածին քաղաքի «Մեր տուն» ՀԿ-ի կառույցում:

Դասընթացի նպատակը  «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության» ՀՀ օրենքի դրույթների ներկայացնում և պարզաբանումն էր՝ Արարատ և Արմավիր մարզերի քաղաքապետարանների և մարզկենտրոնների խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, զբաղվածության պետական գործակալությունների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական բաժինների աշխատակիցների համար: Դասընթացը վարեցին ոլորտի առաջատար փորձագետներ Դավիթ Թումասյանը, Նվեր Սարգսյանը, և Արզուման Հարությունյանը: 

Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՀ-ում ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանը:

Դասընթացի ընթացքում փորձագետները խոսեցին թրաֆիքինգ հասկացության, ոլորտը կարգավորող օրենսդրության, զոհերի պաշտպանության, աջակության տրամադրման կարգի և չափերի մասին: Տարանջատվեցին և սահմանվեցին այնպիսի հասկացություններ ինչպիսին են ստրկությունը և հարկադիր աշխատանքը:

Առանձնակի ուշադրություն հրավիրվեց նաև հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման մեխանիզմներին:

Փորձագետների կողմից ներկայացված ամեն հասկացություն հիմնավորվում և վերլուծվում էր համապատասխան գործնական հնարքով՝ մատուցված նյութը ավելի մատչելի դարձնելու նկատառումով:

Մասնակիցների կողմից հարցադրումները բազմազան էին ինչպես տեսական մասի ներկայացման, այնպես էլ վարժանքների իրականացման ընթացքում:

Գործնական աշխատանքների ժամանակ մասնակիցներին տրվեցին հնարավորություններ վերլուծել թրաֆիքինգի դեպքեր ներառող իրավիճակներ, մշակել զոհի աջակցությանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումների շարք, իրականացնել հավանական զոհերի նախանույնացում և պատկերել հարկադիր աշխատանքի հետևանքների սխեման:

Դասընթացի ամփոփման փուլում և՛ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի, և՛ մասնակիցների, և միջոցառումը իր հարկի տակ հյուրընկալող «Մեր Տուն» ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանի կողմից եղան  դրական, կատարված աշխատանքի անքննին կարևորությունը փաստող, ստեղծագործելու և աշխատելու տեսանկյունից նոր լիցքեր հաղորդող խոսքեր:

Հանդիպման լուսանկարներն այս հղմամբ՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1454882217858510.1073741891.815159858497419&type=1&l=43e19ae486

Share

About the author

AAVR administrator