Կարողությունների հզորացում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով

ByAAVR

Կարողությունների հզորացում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով

Դասընթաց առողջապահական պետական տեսչության աշխատակիցների համար

Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ “Կարողությունների հզորացում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով” մեկօրյա դասընթաց, որը կազմակերպել էր “Հույս և Օգնություն” ՀԿ-ն “Հայաստանի կարողությունների հզորացում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու նպատակով” ծրագրի շրջանակներում:

IMG_0066-web

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ բյուրոյի կողմից:

Դասընթացի բանախոսներն էին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ավագ իրավախորհրդատու, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանը և “Հույս և օգնություն” ՀԿ-ի նախագահ՝ Ենոք Շատվորյանը:

Դավիթ Թումասյանը մասնակիցներին ծանոթացրեց մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման սահմանմանը, գործողություններին և միջոցներին, ինչպես նաև թրաֆիքինգի ոլորտը կարգավորող ՀՀ և միջազգային օրենսդրությանը: Ներկայացրեց երեխաների թրաֆիքինգի առանձնահատկությունները և “Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ ենթարկված անձանց ուղղորդման կարգը”:

Դասընթացի մի մասը նվիրված էր “Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագծին (http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=6747&Reading=0%20):

Այնուհետև Ենոք Շատվորյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների կողմից թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցության մասին:

Դասընթացի մնացած լուսանկարները կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/media/set/?set=a.956267234386680.1073741842.815159858497419&type=1

Դասընթացին ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ մեր կայքի “Ներկայացումներ” բաժնում:

IMG_0091-web

Share

About the author

AAVR administrator