Համայնքային ոստիկանություն -նոր հնարավոր մոտեցում հայաստանյան իրականությունում

ByAAVR

Համայնքային ոստիկանություն -նոր հնարավոր մոտեցում հայաստանյան իրականությունում

Հոկտեմբերի 14-ին, տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպած համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ կլոր սեղան քննարկում: Կլոր սեղանի հյուրն էր պրոֆեսոր Դենի Բասը, ով երկար տարիներ աշխատել է քրեական արդարադատության և քրեաբանությանոլորտում, այժմ դասախոսում է Ջորջիա նահանգի Գվինետ Քոլեջում: Միջոցառման նպատակն էր հայաստանյան ՀԿ-ներին ներկայացնել համայնքային ոստիկանության էությունը, որի հիմքում ընկած է ոստիկանության և հասարակության միջև համագործակցությունը, որը նպաստում է համակարգված գործընկերությանը, ռազմավարությունների մշակմանը և խնդիրների կանխարգելիչ լուծմանը:

Կլոր սեղանին ներկա էին ՀԿ-ների իրավաբաններ, քաղաքացիական և քրեական իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետներ, որոնց ակտիվ մասնակցությունը, հարցերն ու հետաքրքրվածությունը խթանեցին համայնքային ոստիկանության վերաբերյալ վերլուծական պատկերացում ստանալուն: Քննարկվեած հարցերի շարքում էին՝ ԱՄՆ-ի ոստիկանական համակարգը և համայնքային ոստիկանության գործունեության և պարտավորությունների շրջանակը՝ համեմատած քաղաքային և նահանգային ոստիկանության հետ: Խոսվեց նաև այն նախապայմանների մասին, որոնք անհրաժեշտ են հաստատելու համայնքային ոստիկանության էությունը հասարակությունում: Դրա նախապայմաններից մեկն ամուր ժողովրդավարությունն է, որի համատեքստում մասնակիցները վերլուծեցին համայնքային ոստիկանության արդիականությունը:

Լուսանկարները կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/pages/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia/815159858497419?ref=hl

Անահիտ Առաքելյան

“Հայաստանում թրաֆիքինքի դեմ պայքարի տեղեկատվական պլատորմի զարգացում” ծրագրի կամավոր

Share

About the author

AAVR administrator