Աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի արագ և բազմակողմանի զարգացումները մարտահրավեր են նետում մարդկանց անվտանգությանը: Տեղեկատվության ակնթարթային տարածումն ու այն հանրությանը հասանելի դարձնելն այսօր խնդիր չէ։ Այս հիանալի զարգացումները հիմնականում դրական և անհրաժեշտ բնույթ են կրում, սակայն՝ ոչ միշտ անվտանգ են:
Համացանցից օգտվում են ամենատարբեր տարիքի, հետաքրքրության ու զբաղվածության տեր մարդիկ. երեխաներ, երիտասարդներ, մեծահասակներ:
Ոմանք օգտագործում են համացանցը աշխատանքն ու բիզնեսը ղեկավարելու, կազմակերպությունները՝ բանկային փոխանցումների, առցանց վճարումների, ամրագրումների և այլ օնլայն գործողությունների իրականացման համար։
Այսօր ՏՏ ոլորտը դարձել է մարդու կյանքի անբաժան մասը և շարունակում է նորանոր տիրույթներ «գրավել» նրա անձնական կյանքում։ Դրա վառ ապացույցը սոցիալական ցանցերն են, որոնց «շնորհիվ» մարդն արդեն «ափի մեջ է»։
Ինտերնետն այսօր արդեն օգտագործվում է ոչ միայն կրթվելու, տեղեկանալու, զարգանալու, այլև մարդկանց խաբելու, մարդկային ճակատագրեր խեղելու, արատավոր երևույթներ տարածելու նպատակով: Թրաֆիքյորներն արդեն լայնորեն օգտվում են այդ միջոցից իրենց պոտենցիալ «զոհերին» հավաքագրելու համար։
Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ինտերնետից օգտվելը բավականին դյուրին է, սակայն կան կիբեր անվտանգության կանոններ, որոնց մասին ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր է իմանալ:
Ներկայումս մարդկանց գրեթե բոլոր հաշիվները հիմնվում են էլեկտրոնային հասցեներում, որոնք անձին նույնականացնելու միջոց են։ Էլեկտրոնային հասցեն չափազանց խոցելի կետ է․ դրա վրա հաջողված հարձակումն անմիջապես վտանգի տակ է դնում մարդու բոլոր մնացած հաշիվները։ Այդ պատճառով գերադասելի է ունենալ մի քանի էլեկտրոնային հասցե:
Համացանցից օգտվողներից առավել խոցելի են երեխաները և երիտասարդները, որոնց զգուշավորության շեմը շատ ցածր է։ Նրանք պետք է իմանան վիրուսների, առցանց գաղտնիության, սոցիալական ցանցի կանոնների, գաղտնաբառերի և ինտերնետային անվտանգության և/կամ ապահովության մասին: Համացանցից օգտվողները կարող են հմտորեն տիրապետել համակարգչին, սակայն չիմանալ անվտանգության որոշ կարևոր կանոններ:
Թեև այսօր արդեն դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց վիրտուալ իրականության՝ ինտերնետի, սակայն նրա գոյությունը չպետք է վտանգի անձի անվտանգությունը և արժանապատվությունը։ Յուրաքանչյուր ոք անպայման պետք է տեղեկացված լինի դրանից եկող վտանգների մասին:
Ահա կիբեր անվտանգության մի քանի կանոններ, որոնք կօգնեն առցանց հարթակում լինել առավել ապահով.
Այս խորհուրդները ևս կարիք ունեն անընդհատ թարմացման, քանի որ օրական ստեղծվող նորանոր տեղեկատվական պաշարների հետ ավելանում են նաև վտանգները։
Անվտանգության նկատառումներով միշտ պետք լինել իրազեկ ու զգոն։
About the author