Հայաստանի ոստիկանությունը լուրջ արդյունքներ է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում. Վ. Գասպարյան

ByAAVR

Հայաստանի ոստիկանությունը լուրջ արդյունքներ է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում. Վ. Գասպարյան

Հոկտեմբերի 9-ին ոստիկանությունում տեղի է ունեցել հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, մարզային վարչությունների, այլ ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ պարապմունքի սկզբում անդրադառնալով սեմինարի թեմային՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը լուրջ արդյունքներ է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում, և այդ ոլորտում մեր երկիրը լավագույնն է ԱՊՀ անդամ-պետությունների թվում:

Միևնույն ժամանակ՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը բնագավառի պատասխանատուների մասնագիտական պատրաստության հետագա բարձրացման ուղղությամբ, ինչի գրավականը պարբերական գործնական պարապմունքներն են:

Գործնական պարապմունքի թեմայի առարկայական քննարկումից հետո մասնակիցներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/10/09/gasparyan4/

Share

About the author

AAVR administrator