“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում”-ը շարունակվում է

ByAAVR

“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում”-ը շարունակվում է

Սիրելի բարեկամներ՝ լրագրողներ և գործընկերներ, աջակիցներ և կամավորներ,

մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն “Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Երևանյան գրասենյակի” աջակցությամբ շարունակում է “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագիրը:

Հետևելով մեր՝ www.antitrafficking.am կայքին, դուք կարող եք լիարժեք տեղեկացված լինել թրաֆիքինգի մասին: Մասնավորապես՝ տեղական ու միջազգային ուշագրավ նորություններին, հրապարակումներին, օգտակար խորհուրդներին:

Հատկապես այն լրագրողները, ովքեր լուսաբանում են այս ոլորտը՝ կարող են կայքում գտնել զեկույցներ և վիճակագրական տվյալներ, օրենսդրական գործընթացների մասին տեղեկատվություն և հարցազրույցներ ոլորտի մասնագետների և փորձագետների հետ, ինչպես նաև տեղեկատվություն դատական լսումների և աղմկահարույց գործերի մասին:

Առաջիկայում կլինի ևս մեկ լայնամասշտաբ դասընթաց լրագրողների համար միջազգային փորձագետի մասնակցությամբ, որին ինչպես և նախորդ անգամ կմասնակցեն ոլորտին առնչվող լրագրողներ և պետական կառույցների հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ:

Այս ծրագրի շրջանակներում «Աուդիո-Վիզուալը» կաջակցի նաև թրաֆիքինգի մասին «Չներվածները» խաղարկային լիամետրաժ ֆիլմի ստեղծման աշխատանքներին, որը հանդիսատեսի դատին կներկայացվի 2015 թվականի հունիսի 5-ին:


Մենք շարունակելու ենք իրագործել նոր ու հետաքրքիր գաղափարներ, որոնք ուղղված կլինեն թրաֆիքինգի դեմ պայքարին:
Հետևեք և աջակցեք մեր աշխատանքներին և խուսափեք թրաֆիքինգից իմացությամբ:

«Աուդիո-Վիզուալ» թիմ

Share

About the author

AAVR administrator