Հայկական Կարիտաս: Ապօրինի միգրացիայի և թրաֆիքինգի կանխարգելում

ByAAVR

Հայկական Կարիտաս: Ապօրինի միգրացիայի և թրաֆիքինգի կանխարգելում

Հեղինակ՝ Հայկական Կարիտաս http://www.caritasarm.am/hy/projects/migration-a-integration/traffiking/

Ապօրինի միգրացիայի և թրաֆիքինգի կանխարգելում

Սկիզբ`2003: Ծրագրի նախապատմությունը` Միգրացիան Հայաստանում տարածված երևույթ է: Մարդկանց արտահոսքը այնքան մեծ է, որ Հայաստանի Հանրապետությունը դժվարանում է հետազոտել և իրական թվեր ունենալ այդ երևույթի վերաբերյալ: Ըստ առկա թվերի ազգաբնակչության մոտ 35%-ը վերջին 10 տարիների ընթացքում արտագաղթել է երկրից: Մեծ թվով երիտասարդներ, հատկապես բարձրագույն կրթություն ստացողները, չեն կարողանում խոստումնալից աշխատանք գտնել: Հետևաբար միգրացիան նրանց համար դառնում է միակ ելքը:

Լավ կրթություն ստացած և բարձր որակավորում ստացած անձանց հաճախ հաջողվում է արժանապատիվ կյանք ստեղծել գաղթած երկրում, կամ էլ նրանք արտերկիր բնակության մեկնելու օրինական ճանապարհներ են օգտագործում:Շատերը չէ, որ նույն հնարավորությունը ունեն և հաճախ թրաֆիքինգի և շահագործման զոհ են դառնում, կորցնում են հարգանքը իրենց անձի նկատմամբ և հնարավորությունը` արժանապատվորեն վերադառնալու իրենց նախկին հասարակությանը:Այս դեպքում սոցիալապես անապահով ընտանիքները առանձնակի վտանգի տակ են:

Հայաստանի կառավարությունը մի կարևոր քայլ է կատարել թրաֆիքինգի դեմ տարվող պայքարում: 2003 թ. ապրիլին ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց քրեական օրենսգիրքը, որը մարդկանց վաճառքի վերաբերյալ առանձին հոդված է ներառում:

Չնայած նրան, որ քրեական օրենսգրքի վերանայված տարբերակը ընդունված է, որպեսզի մարդկանց վաճառքի երևույթը լիարժեք կերպով արտացոլելվի, օրենքում դեռևս փոփոխություններ կատարելու մեծ կարիք կա:

Նպատակը`

Կանխարգելել թրաֆիքինգը` հանրային իրազեկության բարձրացման և մարդկանց ապօրինի միգրացիայի և մարդկանց վաճառքի վերաբերյալ կրթություն տալով:

Խնդիրները`

  • Հետազոտել և թարմացնել կրթական նյութերը ապօրինի միգրացիայի, ընդունող երկրների օրենքների, ինչպես նաև մարդկանց շահագործման և վաճառքի վերաբերյալ:
  • Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ուսուցանել, որպեսզի վերջիններս ուսուցումներ անցկացնեն ապօրինի միգրացիայի և մարդկանց վաճառքի թեմաների շուրջ` օգտագործելով հատուկ մշակված ծրագիրը:
  • Թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի վերաբերյալ հատուկ դասընթաց կազմակերպել 9-10 դասարանցիների և ծնողխորհուրդների համար:
  • Վերոհիշյալ թեմաներով բուկլետներ հազմել ուսուցիչների, աշակետրների և ծնողների համար:

Շահառուներ`

2010 թվականին ծրագրում կներգրավվեն 30 դպրոց: Ավելի քան 3.400 աշակերտ կմասնակցի իրենց դպրոցներում կազմակերպվելիք դասընթացներին: 2003 թվականից մինչ օրս ծրագրում ընդգրկվել են 209 դպրոց Հայաստանի 6 մարզերից (Երեւան, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Արմավիր): Ավելի քան 82.000 աշակետրներ դասընթացներին տեղեկություն են ստացել հետեւյալ թեմաների շուրջ. թրաֆիքինգ եւ ապօրինի միգրացիա, ինչպես խուսափել դրանից,ինչպիսին է իրավիճակը Հայաստանում եւ աշխարհում, որոնք են օրինական միգրացիայի ճանապարհները, և միջազգային ստանդարտները միգրացիայի վերաբերյալ:

Գործունեություն
Թրաֆիքինգի խնդիրը ունի երեք հիմնական բաղադրիչ` կանխարգելում, պաշտպանություն և հետաքննություն: Այս ծրագիրը կանխարգելիչ է և նրա հիմնական նպատակն է մարդկանց վաճառքի վտանգների մասին տեղեկություններ տարածել հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների շրջանում:

Ծրագրի առաջին փուլի ընթացքում հստակ ծրագիր մշակվեց այն թեմաների շուրջ, որոնք առնչվում էին միգրացիայի գործընթացին, ընդունող երկրների ներկայիս օրենսդրությանը, ինչպես նաև մարդկանց շահագործման և վաճառքի վերաբերյալ: Ավելի ուշ ձեռնակրվեցին ուսուցիչների դասընթացները, որից հետո ուսուցիչները նույն թեմաների շուրջ դասընթաց էին վարում իրենց դպրոցների բարձր դասարանի աշակետրների համար:

Անդամակցությունը

Հայկական Կարիտասը, հակաթրաֆիքինգային իր երկու` “Ապօրինի միգրացիայի և թրաֆիքինգի կանխարգելում” և “Տեղեկատվական և հյուրընկալող կենտրոն թրաֆիքինգի զոհերի համար” ծրագրերի շրջանակներում, անդամակցում է COATNET-ին (Քրիստոնեական կազմակերպությունը ընդդեմ կանանց վաճառքի) և ՄԱԿ-ի Զարգացման ործակալության կողմից նախագահվող հակաթրաֆիքինգային թեմատիկ խմբին, ինճպես նաև սերտ համագործակցում է կառավարությանը կից հակաթրաֆիքինգային վարչությանը:

Օգտակար էջեր
www.antitrafficking.am
www.stopvaw.org
www.coatnet.org

Գործընկերները`

2003 – 2007 Իտալական Կարիտասը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը:
2008 – ԿՕԾ,Կարիտաս Բելգիա
2009 – Կարիտաս Բելգիա,Կարիտաս Ֆրանսիա
2010 – Կարիտաս Ֆրանսիա,Կարիտաս Իսպանիա

Ծրագրի ղեկավար`Մովսես Հակոբյան

Share

About the author

AAVR administrator