Հանդիպում Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում․․․
Սկսած գործի շարունակականություն, հետևողականության ցուցաբերում, գիտելիքի ուսուցում և տարածում ահա առաջադրված տեսլականին հասնելու հիմնական ուղիները:
Նման գործելաոճը և առաջադրված խնդիրներին լուծումներ տալը միշտ եղել է Աուդիո-վիզուալ թիմի առանցքային մոտեցումները:
Դու մասնագետ ես և հմտորեն տիրապետում ես քո աշխատանքին: Շատերի դեպքում այս նախադասությունը կավարտվեր հենց այսպես, սակայն, իրավիճակն այլ է, երբ գործը վերաբերվում է Արզուման Հարությունյանին: Սոցիալական գովազդի մասնագետ, ռեժիսոր, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասցիացիա» ՀԿ-ի նախագահ, ով իր գործունեության թիրախային գործիք ընտրում է նաև սոցիալական հմտություն ասվածը: Այն է՝ կուտակած գիտելիքների ուսուցում և տարածում նոր սերնդի ներկայացուցիչների շրջանում:
Վերոնշյալի խոսուն փաստարկներից է վարպետության դասերի անցկացումը ՀՀ-ի ԲՈՒՀ-երում՝ իրազեկման արշավների եռամսյակում՝ «Սոցիալական գովազդը որպես սոցիալական խնդիրների լուծման լավագույն միջոց», «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելումը սոցիալական գովազդի միջոցով» խորագրմամբ :
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժություն, Սոցիոլոգիա, Մանկավարժություն և սոցիոլոգիա, Սոցիալական աշխատանք, Հոգեբանություն ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումը ամբողջացրեց վերոհիշյալ վերապատրաստումների շարքը:
Վարպետության դասը կառուցվեց ԽԻԿ (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում) համակարգով:
Խթանման փուլում հարցադրումները, որոնք առաջադրվում էին Ա. Հարությունյանի կողմից իրավմամբ կարել է դասել փիլիսոփայական կատեգորիաների հարթությունում: Առանձնացնենք մի քանի դրվագներ՝ հանդուրժողականություն, թե՞ զիջողականություն, «Ես»-ի ընկալման գերագնահատում, թե՞ անկողմնակալ մոտեցում:
Քննարկման ընդհանուր կետերի առանձնացումը կամ ինքնուրույն միավորների շեշտադրումները տրվեցին բազմությունների տեսությանը բնորոշ պատկերավորման միջոցներով:
Իմաստի ընկալման փուլում, մասնակիցները ծանոթացան սոցիալական գովազդի միջոցով սոց. խնդիրների ներկայացման արդյունավետության պատճառահետևանքային դրույթին, առանձնացրին թրաֆիքինգի առաջացման, պատճառների և սիմվոլների տարատեսակները:
Կշռադատման փուլում կատարվեց ուսումնասիրված հիմնական գաղափարների ամրապնդում և առաջադրած իրավիճակներից ելքերի որոնման ուղիների համատեղ փնտրում:
Ավելացնենք նաև, որ հանդիպման կազմակերպիչներն էին՝ համալսարանի ուսանողական խորհուրդը և ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիա և Սոցիալական աշխատանք ամբիոնի դասախոս, դոցենտ Գայանե Մարկոսյանը: Վերջիններիս նախաձեռնությամբ վարպետության դասի ամփոփ անդրադարձը հրապարակվեց նաև ԲՈՒՀ-ի կայքէջում՝ այլ ֆակուլտետներում սովորող ուսանողների իմացության մակարդակի բարձրացման նպատակով:
Հանդիպման ֆոտո վավերացումն այս հղումով՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1286478954698838.1073741882.815159858497419&type=3
About the author