Գործը հարուցվում և քննվում է ՀՀ տարածքում, եթե օտարերկրյա քաղաքացին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է ՀՀ ոստիկանությանը կամ ՀՀ այլ իրավապահ մարմիններին: Եթե օտարերկրյա քաղաքացին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է այլ պետության իրավապահ մարմիններին, ապա գործը քննվում է այդ պետությունում, սակայն քրեական իրավական փոխօգնության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն կոնկրետ քրեական գործով համագործակցություն կազմակերպելու համար, ընդհուպ համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ստեղծումը:
About the author