ՀՀ կառավարության՝ փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը բխում է 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջից: Համաձայն կարգի` պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք.
Նոր կարգավորմամբ կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ է կատարել.
Առնվազն երեք ամիսը մեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը» (ԿՏԱԿ), համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալներն իր համակարգի մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի տվյալների հետ, ներկայացնում է 6-18 տարեկան այն երեխաների ցուցակը, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: Բացահայտված երեխաների ցուցակները, ինչպես նաև էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազան հասանելի կլինի շահագրգիռ պատասխանատու կառույցներին, որոնք ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու հասանելիություն կունենան:
Կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալները հասանելի են լինելու նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, ինչպես նաև ոստիկանությանը, տարածքային կառավարման մարմիններին, ուսումնական հաստատություններին (իրենց սովորողների մասով):
Սահմանվում են նշված կառույցների հետ իրավահարաբերությունները, ինչպես նաև հնարավոր դեպքերըերեխաների կրթությունից դուրս մնալու, նրան կրթության համակարգում ներառելու վերաբերյալ: Հստակեցված է նաև ծնողի դիմումի հետևանքով ուսումը կիսատ թողնելու հանգամանք: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը ծնողի դիմումի հիման վրա երեխային հանում է հաշվառումից, եթե դիմումում հստակ նշված է տեղափոխման վայրը, առկա է համապատասխան ուսումնական հաստատությունից երեխային ընդունելու վերաբերյալ համաձայնություն: Դիմումում նշված հաստատությունում չհաշվառվելու դեպքում ընդունող հաստատությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում բացում է նոր հայտ
սոցիալական դեպք վարելու և երեխայի հաստատություն հաճախելն ապահովելու համար:
Նշենք, որ «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:
Հղում՝ https://escs.am/am/news/7948?fbclid=IwAR1YuHkGOHZzBvSKDsSVEh5drdws_TDRXENGwV4xUIMZ5B1AB5cSYiVx1Qs
About the author