ՀՀ ՆԳՆ։ ՆԳ փոխնախարարն ընդունել է FBI-ի իրավական կցորդին

ByAAVR

ՀՀ ՆԳՆ։ ՆԳ փոխնախարարն ընդունել է FBI-ի իրավական կցորդին

Քննարկվել են ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման, նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցության հարցեր. ՆԳ փոխնախարարն ընդունել է FBI-ի իրավական կցորդին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույին և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության Արտաքին քրեական հետաքննությունների բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանին։

Ալեքսանդր Թիգույը շնորհավորելով Արմեն Մկրտչյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն է հայտնել, որ ՀՀ ՆԳՆ և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ կընդլայնվի։

Արմեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Թիգույին՝ նշել է ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներգրավվածությունը։ Նախարարության հետ Հետաքննությունների դաշնային բյուրոյի սերտ համագործակցության համար փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախորդ իրավական կցորդ Հեդեր Բերգիին։

Կարևորելով միջազգային փոխգործակցությունը՝ Արմեն Մկրտչյանն առանձնացրել է հատկապես Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Հայաստանում և ԱՄՆ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը՝ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցառումների և կիբերանվտանգության ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական գիտելիքների բարելավման, ինչպես նաև որոշ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցությունը։

Հանդիպման ավարտին փոխնախարար Արմեն Մկրտչյանը Ալեքսանդր Թիգույին է ներկայացրել ՆԳՆ-ում, մասնավորապես՝ Քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության, փողերի լվացման և անօրինական միգրացիայի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

https://fb.watch/wwcSMoVhwY/

Share

About the author

AAVR administrator