Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի իրացման, սառը զենքի հայտնաբերման և ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հղումը՝ https://www.police.am/news/view/%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE_050321.html
About the author