Համաձայն պաշտոնական տեղեկատվության, անցյալ տարի, Հյուսիսային Վիրջինիա նահանգում հայնտաբերվել է թրաֆիքինգի ավելի քան 250 զոհ, Ֆեյրֆաքս վարչաշրջանում իրականացվող թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի սկսվելուց ի վեր:
՛՛Just Ask՛՛ (Միայն հարցրու) կանխարգելման ծրագիրը մոտենում է իր տարելիցին: Այս կապակցությամբ, Հյուսիսային Վիրջինիայի մարդկանց թրաֆիքինգի ծրագիրը ստացել է 1 միլիոն դոլար դաշնային գրանտ թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լրացուցիչ ռեսուրսների ներգրավման և իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար:
Այս շաբաթ, ոլորտում առաջխաղացումների վերաբերյալ քննարկումների ժամանակ, Ֆեյրֆաքս վարչաշրջանի ոստիկանության խուզարկու Ուիլլիամ Վուլֆն ասաց, որ չնայած իշխանությունները հաջողություններ ունեն խնդրի կանխման հարցում, այնուամենայնիվ, անհանգստացնող հանգամանքները դեռ առկա են:
-՛Ակնհայտ է, որ հիմնական զոհերը անչափահասներ են,-ասում է Վուլֆը: -Թրաֆիքյորներն օգտագործում էն Ֆեյսբուքը և այլ սոցիալական ցանցեր զոհերին գտնելուհամար:
Սեպտեմբերին ոստիկանությունը մեղադրանք ներկայացրեց Ֆոլս Չարչ քաղաքում բնակվող 27 ամյա մի տղամարդու, որն իբր սիրային կապ է հաստատել 17 ամյա աղջկա հետ Ֆեյսբուքով, աղջկա հետ հանդիպելուց անմիջապես հետո կողպել է նրան սենյակում, ապա օգտագործել անձնական նպատակներով: Աղջիկը համարվում էր կորած երեք ամիս շարունակ:
Վուլֆը հայտնեց նաև, որ խուզարկուներն արդեն ունեն 141 նախադեպ այս ծրագրի սկսվելուց ի վեր: Նա նաև նշեց, որ զոհերից և թրաֆիքյորներից շատերը Ամերիկայի քաղաքացիներ են, , և որ թրաֆիքինգի հանցագործության մեծ մասը կապված է հզոր հանցախմբերի գործունեության հետ:
Ծրագրի տարելիցին առընթեր, մեկնարկել է անչափահասների կողմից ստեղծված սոցիալական գովազդը (https://www.youtube.com/watch?v=XIi7tTrA28E):
About the author