Այսօր նշվում է երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրը (World Day against Child Labour), որը սահամնվել է Աշխատանքի Միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին:
Այս տարի ըստ ՄԱԿ-ի օրվա կարգախողն է՝ «Ո՛Չ, երեխանեերի հարկադիր աշխատանքին, ԱՅՈ՛, որակյալ կրթությանը» (http://www.un.org/en/events/childlabourday/ ):
Այս օրը նշելու գաղափարը ծնվել է Օսլոյում և Ամստերդամում անցկացվող կոնֆերանսի ժամանակ 1997 թվականին:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում երեխաներն ամենաշատը շահագործվում են Չինաստանում ու Հնդկաստանում, իսկ անչափահասների զինվորագրման և ահաբեկչական գործողություններին ներգրավման գործում առաջատար երկրների ցուցակը գլխավորում Են Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը սահմանում է, որ երեխաների գործունեությունը պետք է սահմանափակվի միայն կրթական և ընդհանուր զարգացվածության գործընթացների նրանց մասնակցությամբ:
Կազմակերպությունը հորդորում է՝ կրթությունը երեխաներին, աշխատանքը՝ մեծահասակներին:
Ըստ տվյալների՝ աշխարհում աշխատող երեխաների թիվը կազմում է մոտ 215 մլն. երեխա, որոնցից ից 115-ը աշխատում են վտանգավոր պայմաններում:
About the author