Մարդկային արժանապատվությունը ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսի ուշադրության կիզակետում

ByAAVR

Մարդկային արժանապատվությունը ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսի ուշադրության կիզակետում

 

«2015 թվականի ապրիլի 13-ի ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) ձեռնարկած համաժողովը նվիրված է կայուն զարգացումն ու օրենքի գերակայությունը խոչընդոտող հանցագործների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամությանը», -ասել է գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը ՄԱԿ-ի Հանցագործության կանխարգելմանն ու քրեական արդարադատությանն ուղղված 13-րդ Հանրագումարի ժամանակ (ըստ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պաշտոնական կայքի):

«Միասին, մենք կարող ենք խթանել արդարությունը և պահպանել մարդկային արժանապատվությունը, մարտահրավեր նետել հանցագործներին, ովքեր խոչընդոտում են օրենքի գերակայությանը և կայուն զարգացմանը»:

Ըստ Ֆեդոտովի խոսքերի, հասկանալով կայուն զարգացման նպատակների պաշտպանության կարևորությունը հանցավորությունից՝ հարկավոր է մշակել միջոցներ, որով ՄԱԿ-ի ջանքերն ավելի հավաքական բնույթ կունենան:

ՄԱԿ-ի ԹՀՊԳ-ի պատասխանատուն հատկապես նշեց, որ գործընթացի ճիշտ համակարգումը կարևոր է ապահովելու համար իսկական մասնակցություն և պատասխանատվություն անդամ-պետությունների կողմից: Ֆեդոտովը նաև նշեց, որ երկրները հստակ, իմաստալից թիրախների կարիք ունեն ՝ խթանելու համար իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը, որը հիմնված է յուրաքանչյուրի պատասխանատվության սկզբունքի վրա:

Պարոն Ֆեդոտովը հիմնականում խոսեց ՄԱԿ-ի 13-րդ Հանրագումարի թեմայի՝ «Օրենքի գերակայություն, Մարդու Իրավունքներ և «Հետ-2015 կայուն զարգացման օրակարգ» կոչվող թեմայի սահմաններում:

Փակման խոսքում, Ֆեդոտովն ասաց. “Կասկած չկա, որ պատասխանատու, թափանցիկ և հզոր կառույցները, որոնք գործում են օրենքի գերակայության սկզբունքով և նպաստում են արդարությանը, կարևոր են հաղթահարելու համար աղքատությունը և իրականացնելու համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությունը:

Ելույթ ունեցողների շարքում էին՝ ՄԱԿ-ի 69-րդ Համաժողովի Գլխավոր Ասամբլեայի տնօրեն Սեմ Քուտեզան, ECOSOC-ի տնօրեն Մարտին Սայդիկը, Քաթարի Արտաքին Գործերի նախարար Խալիդ Բին Մուհամմեդ ԱլԱթիյահը, Մարդու Իրավունքների Հանձնակատարի (OHCHR) տեղակալ Իվան Սիմոնովիչը, Խաղաղապահ գործողությունների Բաժնի պետի տեղակալ Դմիտրի Տիտովը, Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թուրկը, Իտալիայի Արդարադատության նախարար Անդրեա Օրլանդոն, Թայլնդի Արդարադատության նախարար ՊայիբունԿումչայան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի տեղակալ Մագդի Մարտինեզ-Սոլիմանը:

 

Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսը, որը անցնում է 2015 թ. ապրիլի 12-ից 19-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում, համախմբում է կառավարություններին, քաղաքականություն մշակողներին և փորձագետներին՝ կիսելու իրենց փորձը և ակտիվացնելու միջազգային համագործակցությունն անդրազգային կազմակերպված հանցավորության վտանգի դեմ պայքարի հարցում: Դոհայի կոնգրեսըն շանավորելու է հանցավորության հարցերով կոնգրեսների 60 տարին (կոնգրեսները տեղի են ունեցել 1955 թ.-ից՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ):

Մինչ միջազգային հանրությունը շարունակում է քննարկել «Հետ-2015» կայուն զարգացման օրակարգը, ՄԱԿ-ի Հանցավորության հարցերով 13-րդ կոնգրեսի ուշադրության կիզակետում են լինելու անվտանգության, արդարադատության և իրավունքի գերակայության փոխկապվածության և աշխարհն ավելի լավը, ավելի արդարացի դարձնելու հարցերը: 13-րդ կոնգրեսի թեման է՝ «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հարցերի ինտեգրումը ՄԱԿ-ի ընդլայնված օրակարգում՝ հասարակական և տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, ազգային և միջազգային մակարդակներում իրավունքի գերակայությունը և հասարակության մասնակցությունը խթանելու նպատակով:

Որպես ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տնօրեն, Յուրի Ֆեդոտովը շեշտեց, որ մարդկությունը պետք է զերծ լինի հանցագործություններից, բռնությունից, կոռուպցիայից և անպաշտպանվածությունից: «Այս հիմնական նպատակը հանդիսանում է միջազգային հանրության կողմից ծնած այն գաղափարի առանցքը, որը տեսնում է հանցագործությունը ոչ միայն որպես սոցիալական խնդիր, այլ նաև կայուն զարգացմանը խթանող ամենաբարդ խոչընդոտներից մեկը»:

Share

About the author

AAVR administrator