Վերջերս մշակվել և փորձարկվել է սիմուլյացիոն ուսուցման մեթոդաբանություն՝ ուղղված Հայաստանում մարդու թրաֆիքինգի զոհերի Ազգային ուղղորդման մեխանիզմի (ԱՈՄ) գործնական կիրառման ամրապնդմանը։ Մեթոդաբանությունը լիովին հիմնված է ԱՈՄ-ի 2025 թվականի գնահատման զեկույցի արդյունքների վրա և համահունչ է ԱՈՄ-ը բարեփոխող Կառավարության որոշման նախագծին։
Ուսուցումը դուրս է եկել ավանդական ձևաչափերից՝ գնահատման արդյունքները անմիջապես վերածելով գործնական փորձի։ Իրական բացերի և մարտահրավերների վրա հիմնված սիմուլյացիան մասնակիցներին ներկայացրել է իրականությանը մոտ իրավիճակներ՝ պահանջելով թրաֆիքինգի ցուցիչների բացահայտում, ուղղորդման որոշումների կայացում, միջգերատեսչական համակարգում, ինչպես նաև զոհերի հետ աշխատանք։
ՈՒսուցումը հնարավորություն է տվել բացահայտելու, թե ինչպես են հաստատությունները համագործակցում գործնական պայմաններում, որտեղ են առաջանում ընթացակարգային անորոշություններ և ինչպես կարելի է ամրապնդել համակարգումը առաջնային մակարդակում։ IOM Armenia-ի աջակցությամբ իրականացված բազմակողմանի այս նախաձեռնությունը նպաստել է բարեփոխման գործընթացին՝ օգնելով ապահովել, որ զարգացող ԱՈՄ-ը լինի ոչ միայն իրավականորեն հիմնավորված, այլև գործնականում կիրառելի և զոհակենտրոն։
Ավելին այստեղ՝ https://www.facebook.com/share/p/1AKbgLbGbW/?mibextid=wwXIfr
About the author