Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն (այսուհետ՝ Մրցանակաբաշխություն):
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։
Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինքնաառաջադրմամբ:
Նյութերը պարտադիր պետք է պարունակեն՝
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և Մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:
Մրցանակաբաշխությանը ներկայացված և Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը, կզետեղվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում:
Հայտերն ընդունվում են 2025 թվականի մարտի 20-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել ani.margaryan@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթի անվանակարգը:
Ուշադրություն: Հայտը ներկայացնել՝ նշելով կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ հաստատելու համար:
Մրցանակաբաշխության արդյունքում սահմանվում են մրցանակային տեղեր I,II,III յուրաքանչյուր անվանակարգի համար:
Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվում են դրամական խրախուսմամբ՝
About the author