Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ օրինագիծը Մեծ Բրիտանիայում: Զարգացումները Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ օրինագիծը Մեծ Բրիտանիայում: Զարգացումները Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում

Շոտլանդիա: Մարդկանց թրաֆիքինգով զբաղվող հանցագործները Շոտլանդիայում կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման ըստ նոր օրենսդրության, որով շոտլանդական կառավարությունը փորձում է ավելի արդյունավետ լուծում տալ խնդրին:
Շոտլանդական կառավարությունը հրապարակել է օրենսդրության մանրամասները, որն ուղղված է պաշտպանելու զոհերին և պատժելու թրաֆիքինգի հանցագործներին: Շոտլանդիայում 2013 թվականին գրանցվել է 55 զոհ: Նոր օրենքը ներկայացնում է մարդկանց թրաֆիքինգի մեկ հանցատեսակ և մեծացնում է հանցագործների համար նախատեսված պատիժը:
Ըստ Մեծ Բրիտանիայի գլխավոր գրասենյակի (գլխավոր գրասենյակը հանդիսանում է բրիտանական կառավարության գլխավոր բաժիններից մեկը և զբաղվում է ներգաղթի, ահաբեկչության, թմրադեղերի դեմ պայքարի հարցերով, ինչպես նաև իրականացնում է հետազոտական և գիտական աշխատանքներ) հետազոտության՝ Մեծ Բրիտանիայում ստրկության, հարկադիր աշխատանքի և մարդկանց թրաֆիքինգի զոհերի թիվը կազմում է 10,000- 13,000:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման օրինագիծը Շոտլանդիայում կստեղծի նախադեպը չունեցող մի օրենսդրություն, որը շեշտը կդնի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վրա ստրկության և հարկադիր աշխատանքի տեսանկյունից: Եթե օրինագիծն ընդունվի, ապա նոր օրենսդրությունը կխթանի թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանությունը, որով զոհերն անմիջապես օգնություն և աջակցություն կստանան՝ ելնելով անհատական կարիքներից: Շոտլանդական նախարարները ստիպված կլինեն աշխատել այլ մարմինների հետ՝ հրապարակելու և վերանայելու շոտլանդական ընդդեմ թրաֆիքինգի և շահագործման ռազմավարությունը:
Բի-Բի-Սի ռադիոյով հեռարձակվող շոտլանդական <<Բարի առավոտ>> հաղորդման ժամանակ արդարադատության նախարար Մայքլ Մեյթսոնն ասել է, որ օրինագիծը կներկայացնի արդյունավետ պայքարի միջոցներ՝ ուղղված թրաֆիքինգի դեմ և կսատարի իրավապահ մարմիններին թրաֆիքինգի խնդիրների լուծման հարցում: <<Մենք այժմ ազդանշան ենք ուղարկում այն մարդկանց, ովքեր ընգրկված են հանցագործության մեջ՝ զգուշացնելով մեր անվերապահ վերաբերմունքի մասին այս հարցում, և, եթե մեղավոր ես, ուրեմն քեզ սպասում է ցմահ ազատազրկում>>-ասել է նա:
Այն, ինչ մենք պետք է անենք, օրենքով սահմանված գործողությունների կիրառումն է բացահայտելու այն մարդկանց, ովքեր զոհ են դարձել թրաֆիքինգին և շահագործմանը: Այսպիսով, սա ոչ միայն ոստիկանության գործն է, այլ նաև հանրային կազմակերպությունների , որոնք ավելի շատ են տեղյակ գործից:
Շոտլանդիայի ոստիկանության պետի օգնականն ասում է. << Մենք հատկապես ողջունում ենք այն փաստը, որ շեշտը դրված է զոհերի կարիքների և նրանց աջակցության վրա>>:
Ոչ-քրեականացմանը: Կասկածվող զոհերի չքրեականացումը ևս ողջունվում է, քանզի այս հարցի շուրջ օրենքով սահմանված պարտավորությունները մեծապես կօգնեն պարզություն և վստահություն մտցնել այնպիսի իրավիճակներում, որտեղ հանցագործությունը տեղի է ունեցել զոհերի կողմից ստիպողաբար, իրենց իսկ ստրկացված լինելու պատճառով:
Օրենքի նախագիծը թրաֆիքինգի չափահաս զոհերին փորձում է տրամադրել աջակցություն և օգնություն այնպես, ինչպես երեխաներին, և ուղեցույց հանդիսանալ դատախազների համար, ովքեր զբաղվում են ստիպողաբար այս հանցագործությունը կատարած մարդկանց գործերով:
Նախագիծը նաև կնպաստի թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ռազմավարության զարգացմանը, որն էլ իր հերթին կբարձրացնի իրազեկությունը՝ ապահովելով դասընթացներ պետության առաջին գծում գտնվող աշխատակազմերի համար և կհամագործակցի առևտրային կազմակերպությունների հետ պոտենցիալ թրաֆիքինգի և շահագործման զոհերին գտնելու համար:
Մեյթսոնն ավելացրել է.<<Զոհերը բազում տանջանքների միջով են անցնում, և ժամանկակից հասարակության մեջ այս ամենը տեղ չպետք է ունենա: Ես վստահ եմ, որ այս օրենքի նախագիծը ճիշտ որոշում է: Մինչդեռ օրինագիծը կենտրոնացած է զոհերի պաշտպանության վրա, օրինագծի վերաբերյալ արված առաջարկությունները խրախուսում են ամենածանր պատժամիջոցը նախատեսել թրաֆիքինգի հանցագործների համար: Առաջարկությունները ընդդեմ թրաֆիքինգի ռազմավարության զարգացման հետ միասին կամրապնդեն զոհերին տրվող աջակցությունը և կդարձնեն Շոտլանդիան թրաֆիքյորների հանցագործությունների նկատմամբ ագրեսիա և ծանր հակակշիռ իրականացնող երկիր>>:
Ռոբերտ Մաքրեան՝ գաղթյալների, ինչպես նաև թրաֆիքինգի հարցերով զբաղվող կազմակերպության (Migrant Help) գործադիր տնօրենը, ասում է. <<Շոտլանդական կառավարության մոտեցումը միշտ ուղղված է եղել զոհերի օգնությանն ու նրանց ինտեգրման կամ վերաինտեգրման հարցերին>>:

Հյուսիսային Իռլանդիա: Հյուսիսային Իռլանդիայում այս օրինագիծն արդեն ընդունման եզրին է:
Առաջադրված օրենսդրությունը ընդունման դեպքում Հյուսիսային Իռլանդիան կդառնա առաջին երկրամասը Մեծ Բրիտանիայում, որտեղ սեռական ծառայությունների համար վճարելն ապօրինի կլինի:
Օրենքի փոփոխությունը ողջունվել է քրիստոնեական խմբերի կողմից, բայց արժանացել է մարմնավաճառների ներկայացուցիչների քննադատությանը:
Կողմերի համաձայնությամբ սեռական ծառայությունը Հյուսիսային Իռլանդիայում օրինական է, բայց մեքենայով սեռական ծառայություն փնտրելը, հանրային տուն պահելը և աղջիկներին վարձակալելն ապօրինի է: Այս սահմանափակումը Իռլանդիայում նման է Շվեդիայի սահմանափակումների մոդելին:
Հյուսիսային Իռլանդիայի արդարադատության նախարար Դեյվիդ Ֆորդն ասում է. << Սա նախադեպը չունեցող օրինագիծ է, որն ուժեղացնում է մեր դիրքը այս հանցագործության պայքարում, և ես բավարարված եմ, որ օրինագիծն այժմ վերջնական փուլում է>>:
Սթորմոնթը՝ Հյուսիսային Իռլանդիայի պառլամենտը, օրենսդրական համաձայնությամբ ավելացրել է մի քանի կետեր այս օրինագծին: Փոփոխությունները վերաբերում են նավերի, անկախ հակաստրկական հանձնակատարի և մատակարարման շղթաներում թափանցիկության մասին կետերի ավելացմանը:
Նախարար Ֆորդն ավելացրեց.<<Այս կետերը համալրում են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման օրինագիծը և ապահովում են հասկանալի, համակարգված հակակշիռ քայլերի առկայություն, ինչպես նաև միասնականություն, որը թույլ կտա միասնական գործողություններով պայքարել թրաֆիքինգի դեմ: Ես համաձայն եմ Լորդ Մորրոի հետ, որ այս միջոցառումների արդյունքում Հյուսիսային Իռլանդիան հայտնվում է մարդկանց թրաֆիքինգի և ստրկության դեմ պայքարի կիզակետում>>:

Աղբյուրներ՝ http://www.bbc.com/news/uk-scotland-30444403
http://www.thecourier.co.uk/news/scotland/life-sentence-for-human-trafficking-1.733445

http://www.u.tv/News/Human-trafficking-bill-passes-last-stage/c7932c74-15b7-4d19-bcf0-8f1338aa2bea

 

Share

About the author

AAVR administrator