Մարդկանց թրաֆիքինգ. նոր օրենք, նոր մոտեցումներ

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգ. նոր օրենք, նոր մոտեցումներ

Աղվերանում տեղի ունեցավ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների և պետական կառույցների հանրային կապերի և լրատվության պատասխանատուների համար: Սեմինարի բուն նպատակը նոր օրենքի լուսաբանումն ու հանրայնացումն էր՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների օգնությամբ: Նպատակին համակողմանի մոտեցում ցուցաբերելու համար դասընթացին հրավիրվել էին նաև պետական կառույցների հանրային կապերի և լրատվության պատասխանատուներ, որոնք շատ դեպքերում հանդես են գալիս որպես տեղեկատվության սկզբնաղբյուրներ:

Դասընթացի ընթացքում փորձագետների օգնությամբ պարզաբանվեց, թե որտեղի՞ց և ինչպե՞ս տեղեկատվություն ստանալ և ինչպե՞ս այդ տեղեկատվությունը ճշգրիտ հասցնել հանրությանը:

IMG_9641-web

Դասընթացի հատուկ հյուրերն էին Վահրամ Կաժոյանը (ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար), Մարիցա Հովհաննիսյանը՝ (ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ծրագրերի համակարգող), Լուսինե Հակոբյանը (Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի քարտուղար), Արթուր Ղամբարյանը (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ), Սոնա Տռուզյանը (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի օգնական):

Դասընթացը վարեցին ոլորտի լավագույն փորձագետներ Դավիթ Թումասյանը (ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ), Նվեր Սարգսյանը (Անկախ փորձագետ), Էլեոնորա Վիրապյանը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փորձագետ), Վիկտորիա Ավակովան («Ամքոր Հայաստան» ՀԿ-ի ծրագրերի համակարգող), Արտյոմ Պողոսյանը (ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ), Մարիա Շատվորյանը («Հույս և օգնություն» ՀԿ-ի ծրագրի համակարգող), Արզուման Հարությունյանը («Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ):

Դասընթացի ընթացքում ոլորտի լավագույն փորձագետները խոսեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, շահագործան ենթարկված անձանց, նրանց անձնական տվյալների պաշտպանության, թրաֆիքինգի կամ շահագործան ենթարկված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերի մասին: Ներկայացվեց, թե ո՞ր կազմակերպությունների միջոցով և ի՞նչ աջակցություն կարող է ստանալ զոհը:  Ներկայացվեց թրաֆիքինգի զոհերի և ուղղվածության վիճակագրական տվյալները Հայաստանում: Դասընթացի ժամանակ մանրամասն ներկայացվեց, թե ինչ վարպետություն պետք է ցուցաբերի լրագրողը, որպեսզի չվնասի զոհին՝ հաշվի առնելով նրա հոգեբանական բոլոր բարդույթները: Հնչեցին հարցեր, որոնք ստացան  իրենց հստակ պատասխանները և հղումները: Դասընթացն անցավ ակտիվ հարց ու պատասխանի, վարժանքի, մասնագիտական խորհրդակցությունների հենքով:

Հանդիպման ավարտին Արզուման Հարությունյանը, Վահրամ Կաժոյանը, Մարիցա Հովհաննիսյանը, Արթուր Ղամբարյանը մասնակիցների հետ միասին ամփոփեցին դասընթացի արդյունքները և արձանագրեցին, որ այն արդյունավետ էր և հաջողված:

Դասընթացի ժամանակագրություն՝ հունիս 18-19, Աղվերան,

Աջակից՝ ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրո,

Մասնակիցներ՝ լրագրողներ և հանրային կապերի պատասխանատուներ,

Պատասխանատուներ՝ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի աշխատանքային խումբ

Դասընթացավարներ՝ ոլորտի առաջատար փորձագետներ:

Դասընթացի բոլոր լուսանկարները՝ https://www.facebook.com/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/photos/?tab=album&album_id=1361121780567888

Share

About the author

AAVR administrator