Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) ՄՄԿ-ն գործարկել է մարդկանց թրաֆիգինքի դեմ պայքարի քարտեզ

ByAAVR

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) ՄՄԿ-ն գործարկել է մարդկանց թրաֆիգինքի դեմ պայքարի քարտեզ

Հղում՝ http://www.infomigrants.net/en/post/9504/iom-launches-map-to-help-companies-fight-human-trafficking

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ/IOM) վերջերս մեկնարկել է Մարդու թրաֆիքինգի դեմ պայքարի նախաձեռնությունների եւ կազմակերպությունների համար ինտերակտիվ քարտեզ http://modernslaverymap.org/, որի նպատակն է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվության փոխանակումը:

Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ՝ քարտեզը շահագրգիռ կառույցներին կտրամադրի գլոբալ նախաձեռնությունների ցուցակներ, որոնք կօգնեն նրանց պայքարել թրաֆիքինգի դեմ՝ իրենց գործողությունների եւ արտադրական/բիզնես շղթայի մեջ:

Էժան աշխատուժի աճող պահանջարկը

ՄՄԿ-ն ընդգծում է, որ սերտորեն համագործակցում է մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների հետ` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում: 2017 թ.-ին ՄՄԿ-ն միացել է անդրազգային կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի (GI) և Ժամանակակից ստրկության և թրաֆիքինգի Բաբսոնի քոլեջի նախաձեռնություններին՝ ստեղծելու «Մասնավոր կազմակերպությունների՝ թրաֆիքինգի դեմ պատասխանատու և բարոյական պայքարի կոալիցիան» (Responsible and Ethical Private Sector Coalition against Trafficking (Respect)), որի ջանքերով էլ ստեղծվել է քարտեզը:

Մեծ Բրիտանիայի ՄՄԿ-ի ներկայացուցիչ Սառա Դի Դիգլիոն նշել է, որ «Համաշխարհային տնտեսության մեջ ցածրարժեք աշխատուժի և ծառայությունների պահանջարկը խթանում է մարդկանց թրաֆիքինգը»:

«Սակայն, տնտեսվարողներն ու սպառողները, ովքեր ստեղծում են այդ պահանջարկը, պատասխանատվություն չեն ստանձնում», – նշել է նա:

Լավագույն փորձի տվյալների բազա

Ինտերակտիվ քարտեզը, որպես միասնական տեղեկատվական ռեսուրս, ներառում է շահագրգիռ կողմերի լավագույն փորձի եւ զեկույցների տվյալների բազա, որոնք կարող են օգտագործվել մարդկանց թրաֆիքինգի եւ հարկադիր աշխատանքի դեմ պայքարող ընկերությունների կողմից: ՄՄԿ-ն հավելում է, որ կազմակերպությունը պայքարում է մարդկանց թրաֆիկինգի դեմ դեռևս 1994 թվականից եւ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 2600 ծրագիր, ավելի քան 150 երկրներում` աջակցելով տասնյակ հազարավոր թրաֆիքինգի զոհերին:

«Մինչեւ մենք, որպես համաշխարհային հանրություն, չգիտակցենք, որ ապրանքներն ու ծառայությունները վաճառվում են ցածր գնով՝ ի հաշիվ աշխատանքային շահագործման և միգրանտների շահագործման, մարդկանց թրաֆիքինգի ամբողջական դադարեցման մեր ջանքերն անբավարար կլինեն»,- հավելում է Դի Գիգլիոն:

Share

About the author

AAVR administrator