Մայիսի 27-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն (բարեգործական հասարակական կազմակերպություն) կազմակերպել էր ցուցահանդես Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որի ընթացքում ներկայացվեցին քոլեջի ուսանողների աշխատանքները. թրաֆիքինգը և միգրացիան արվեստի խոսուն լեզվով:
Ինչպես նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները, թրաֆիքինգի և միգրացիայի թեմաները բազմիցս արծածվել են տարբեր հարթակներում և տարբեր մակարդակներով:
Այնուամենայնիվ, այս թեմաները պարունակում են հուզական մեծ լիցք և արվեստագետի աչքերով այլ նրբերագներ են ստանում:
Նախքան ցուցահանդեսը «Երկու փոքրիկ աղջիկներ» և «Զարմանալի Եվրոպա» ծրագրի շրջանակներում քոլեջի ուսանողների հետ անցկացվել էին միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն և այս թեմաներով քննարկում:
Արդյունքում` 42 մասնակից ներկայացրել էին 53 աշխատանքներ, որոնք ներառում էին գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն և էսկալացիաներ:
6 հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը` քոլեջի արվեստի պատմության դասախոս Ելենա Մովսեսյանը, անկախ փորձագետ Յուլիա Բրյումերը, Հայկական Կարիտասի ծրագրի ղեկավարներ Մովսես Հակոբյանը, Արամ Խաչատուրյանը, ծրագրի համակարգող Գոհար Երանյանը, ծրագրի հաշվապահ Ստելլա Ոսկանյանցը, աշխատանքները գնահատեցին 1-ից 5 բալային սանդղակով` ըստ նախօրոք մշակած երեք չափանիշների.
1. համապատասխանություն թեմային,
2. ուղերձի պարզորոշություն,
3. ստեղծագործական մոտեցման առկայություն:
Արդյունքում` ժուրիի անդամների գնահատումներից հետո «Թրաֆիքինգ» թեմայով լավագույները ճանաչվեցին.
I տեղ՝ Գոռ Առուշանյանի «Ստրուկների երգչախումբ» կտավը,
II տեղ՝ Գայանե Ավետիսյանի «Թրաֆիքինգ» կտավը,
III տեղ` Մանե Արտաշեսյանի ու Շուշան Համբարձումյանի «Թրաֆիքինգ»:
«Միգրացիա» թեմայով ներկայացված աշխատանքներից հաղթող ճանաչվեցին
I Իրինա Արզումանյանի «Վերաինտեգրում» կտավը,
II Մերի Թորգոմյանի «Հայացք դեպի անցյալ» կտավը:
Բայցևայնպես, չհաղթած մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ, և որ ավելի կարևոր է, նրանց աշխատանքները կօգտագործվեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետագա գործունեության ընթացքում:
Ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքները կարող էք տեսնել հետևյալ հղումով՝ Միգրացիան և թրաֆիքինգը արվեստի լեզվով
About the author