Հուլիսի 17-ին տեղի ունեցավ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Մասնակցում էին ՀՀ Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներ:
Նիստին մասնակցում էին նաև չորս համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների պատասխանատուներ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:
Ողջունելով հյուրերին, Ոստիկանության քրեական հետխուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ` Նելլի Դուրյանը նշեց նիստին ներկայացրած հարցերի հրատապությունը, քանի որ դրանք վերաբերում են անչափահասների խնամքին ու դաստիարակությանը:
Մտահոգության առարկան երեք ընտանիքի անդամ յոթ անչափահասներն էին. երեխաների մուրացկանությամբ զբաղվելը, ուսումնառությունից դուրս մնալը, ինչպես նաև նրանց առողջական վիճակը, խնամքի ու դաստիարակության պատշաճ կազմակերպումը:
Ամփոփելով քննարկումների ընթացքում հնչած տարբեր առաջարկները Նելլի Դուրյանը համապատասխան հանձնարարականներ տվեց Անչափահասների գործերով բաժանմունքների պետերին` խնդիրների լուծումը կազմակերպել իրավասու, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ:
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=PnlZ_fQ7-6A
Սկզբնաղբյուրը` http://www.police.am/news/view/%D5%B4%D5.html
About the author