Մրցույթի հրավեր: Անհրաժեշտ աուդիո-վիդեո տեխնիկական հագեցվածությամբ տարածքի վարձակալության

ByAAVR

Մրցույթի հրավեր: Անհրաժեշտ աուդիո-վիդեո տեխնիկական հագեցվածությամբ տարածքի վարձակալության

Ծրագիր` «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի»
Մրցույթի կազմակերպիչ` «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
Հրապարակման ամսաթիվ` 14-ը սեպտեմբերի 2022թ.

2021 թվականի հուլիսին մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի,  «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող  «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը, որի թիրախային նպատակներից է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ քրեական վարույթների իրականացման ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննությունների ապահովումը, զոհերի պաշտպանությունը։  

Ծառայության նկարագրությունը`
Մրցույթի արդյունքում ընտրված իրավաբանական անձը կամ անհատը պետք է, նախօրոք հաստատված գրաֆիկի հիման վրա, 5 անձի հետ իրականացվող հարցազրույցների կազմակերպման համար տրամադրի.

  • Ձայնագրման/տեսագրման համար նախատեսված տարածք,
  • Ձայնագրման/տեսագրման համար անհրաժեշտ սարքավորումներ (տեսախցիկ, բարձրախոս, ձայնագրող սարք, լուսային սարքեր, SD քարտ),
  • Մոնտաժման սարքավորումներ:

Վարձակալության ժամկետը`
Սեպտեմբերի 22-հոկտեմբերի 22, 2022

Ներկայացվող պահանջները`

  • ձայնագրման/տեսագրման մասին տեղեկության գաղտնիության ապահովում,
  • ձայնագրման/տեսագրման և մոնտաժման ժամանակ տարածքում կողմնակի անձանց բացակայություն,
  • հարցազրույցների ավարտից հետո SD քարտի փոխանցում հարցազրույց վարողին:

Դիմումը պետք է ներառի`

  • ձայնագրման/տեսագրման համար նախատեսված տարածքի հասցեն,
  • ձայնագրման/տեսագրման համար անհրաժեշտ սարքավորումների մոդելները,
  • գնառաջարկ նշված ժամանակահատվածի համար` կնքված/ստորագրված:

Մրցույթին դիմելու կարգը`

Առաջարկը անհրաժեշտ է մինչ 2022թ․-ի սեպտեմբերի 19-ը` 18:00 ուղարկել audio.visual@yahoo.com էլ․ հասցեին: Subject մասում նշել` “Ձայնագրման/տեսագրման/մոնտաժման աշխատանքների համար նախատեսված տարածքի և տեխնիկական միջոցների վարձակալության տրամադրում

Share

About the author

AAVR administrator