Մրցույթի հրավեր: Հանրային իրազեկման նյութերի տպագրության

ByAAVR

Մրցույթի հրավեր: Հանրային իրազեկման նյութերի տպագրության

Ծրագիր` «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի»
Մրցույթի կազմակերպիչ` «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
Հրապարակման ամսաթիվ` 18-ը ապրիլի 2024թ.

2021 թվականի հուլիսին մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի,  «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող  «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը, որի թիրախային նպատակներից են հանրային իրազեկման բարձրացումը և զոհերին տրամադրվող աջակցության ժամանակ զոհակենտրոն մոտեցումների խթանումը/զարգացումը։  

Ծառայության նկարագրությունը`

Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունը (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող) պատվիրատուի տրամադրած նյութերի հիման վրա պետք է իրականացնի հանրային իրազեկման համար նախատեսված նյութերի տպագրություն։ Մասնավորապես՝

  • Պաստառ, A2 ֆորմատի, 4+0, 400 հատ։
  • Թռուցիկ, A4 ֆորմատի, եռածալ, 4+4, 40,000 հատ։

Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության հետ կկնքվի վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Աշխատանքների կատարման ժամկետները`

  • Պաստառ, 2024թ.-ի ապրիլի ապրիլի 24-ից մինչև 2024թ.-ի ապրիլի 28-ը։
  • Թռուցիկ, 2024թ.-ի ապրիլի ապրիլի 24-ից մինչև 2024թ.-ի ապրիլի 28-ը։

Ներկայացվող պահանջները`

  • Նշված ժամկետներում տպագրված նյութերի տրամադրում` համապատասխան որակով և քանակով:

Դիմումը պետք է ներառի`

  • Պորտֆոլիո, նախկինում արված նմանատիպ աշխատանքների՝ համապատասխան ինտերնետային հղումներով։
  • Գնառաջարկ (առանց ԱԱՀ) նշված ծավալով նյութերի պատրաստման համար` ստորագրված:

Մրցույթին դիմելու կարգը`

Առաջարկն անհրաժեշտ է մինչ 2024թ․-ի ապրիլի 22-ը ուղարկել audio.visual@yahoo.com էլ․ հասցեին: Subject դաշտում նշել` Մարդկանց թրաֆիքինգի թեմայով հանրային իրազեկման նյութերի տպագրություն

Share

About the author

AAVR administrator