Այսուհետ antitrafficking.am կայքի յուրաքանչյուր օգտատեր հնարավություն ունի ստուգել իր գիտելիքները թրաֆիքինգի վերաբերյալ:
Այս նոր նախաձեռնության նպատակն է օգտատերերին հնարավորություն տալ անանուն գնահատելու թրաֆիքինգի մասին իրենց ունեցած գիտելիքները: Միաժամանակ օգտատերերից ստացված պատասխանների հիման վրա կազմակերպությունը կմշակի նոր ծրագրեր՝ հետագա գործունեությունն ավելի նպատակային և արդյունավետ դարձնելու համար:
Հարցաշարը տեղադրված է կայքի գլխավոր էջում և կազմված է թրաֆիքինգից խուսափելու 10 հիմնական կանոնների վրա: Ամեն նոր այցելության ժամանակ համակարգիչը պատահական ընտրությամբ օգտատիրոջն է ներկայացնում 5 հարց՝ 4 հնարավոր պատասխաններով, որոնցից միայն մեկն է ճիշտ: Յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հաջորդ քայլով համակարգիչը նշում է ճիշտ պատասխանը: Բոլոր 5 հարցերին պատասխանելուց հետո համակարգիչը գնահատում է օգտատիրոջ գիտելիքները և տալիս խորհուրդ:
Համակարգն այնպես է մշակված, որ այն հնարավորություն է տալիս օգտատիրոջը մի քանի անգամ ստուգել գիտելիքները՝ տեսնելով նախորդ անգամ թույլ տրված սխալները:
Կայքի այս նորամուծությունը հնարավոր է դարձել «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությամբ:
Թրաֆիքինգից խուսափելու լավագույն միջոցը գիտելիքն է:
Աուդիո-Վիզուալ թիմ
About the author