Այսօր, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհրապարակի 2015 թ.-ի ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցը Մարդկանց թրաֆիքինգի մասին (Trafficking in Persons Report 2015):
«Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտ»-ի (Trafficking Victims Protection Act) պահանջներին համաձայն զեկույցը գնահատում է աշխարհի տարբեր երկրների կառավարությունների գործադրած ջանքերը մարդկանց թրաֆիքինգի՝ ժամանակակից ստրկության դեմ պայքարի գործում, հայտնում է ԱՄՆ կառավարության կայքը:
Այս տարվա զեկույցը՝ TIP-ի 15-րդ թողարկումն է, որը ներառում է 188 երկրների և տարածաշրջանների նկարագրություններ և խորհուրդներ:
Այս տարի նաև նշվում է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտ»-ի (Trafficking Victims Protection Act – TVPA)15-ամյակը:
Հայտարարության հանդիսավոր արարողության ընթացքում Պետքարտուղար Քերին նաև հարգանքի տուրք կմատուցի 2015 թվականի զեկույցի Հերոսներին. այս տարի դա ութ կին և ութ տղամարդ են, որոնց ջանքերի շնորհիվ ժամանակակից ստրկության դեմ պայքարի գործում գրանցվել են երկարատև ազդեցություն: Նրանց անունները կհրապարակվեն Զեկույցի հայտարարության ընթացքում:
About the author