Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ, լրագրողներին ներկայացվեց այս տարվա ութ ամիսներին ոստիկանության իրականացած աշխատանքները՝ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները կանխելու, նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու, իրավունքները պաշտպանելու, ինչպես եւ ընտանեկան բռնությունների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ:
2014 թ. ութ ամիսներին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 243 դեպք, որոնցից 115-ը՝ մայրաքաղաքում: Հանցագործություն կատարած անչափահասների թիվը եղել է 160՝ անցած տարվա համեմատ՝ 20-ով պակաս:
Անչափահասների, այսպես ասած, նախընտրած հանցատեսակը, ինչպես միշտ, եղել է գողությունը՝ 116 դեպք՝ անցյալ տարվա համեմատ տասնհինգով պակաս: Գրանցվել է նաեւ մարմնական վնասվածք հասցնելու՝ 28, ավազակային հարձակման՝ 2, անօրինական զենք կրելու՝ 7, թմրանյութ պատրաստելու, իրացնելու՝ 3, ավտոմեքենա փախցնելու՝ 4 և այլն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է մուրացիկ և թափառաշրջիկ 18 անչափահաս, որոնց հետ տարվել են համապատասխան աշխատանքներ: Պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացվել ոստիկանությունում հաշվառման մեջ գտնվող անչափահասների, ինչպես և նրանց ծնողների հետ:
Նելլի Դուրյանը ներկայացրեց նաև դպրոցներում պարբերաբար անցկացվող միջոցառումներն ու դպրոցական տեսուչների գործունեությունը՝ նշելով, որ դրական արդյունքն ակնհայտ է:
Խոսելով 2014 թ. ութ ամիսներին գրանցված ընտանեկան բռնություններին մասին՝ Նելլի Դուրյանը ընդգծեց, որ կարևորելով հիմնախնդիրը՝ ոստիկանությունում ստեղծվել է համապատասխան վարչություն: Այն զբաղվում է ինչպես ընտանեկան բռնությունների դեպքերի հայտնաբերմամբ ու կանխմամբ, նաև ուսումնասիրությունների, վերլուծությունների արդյունքում վեր է հանում պատճառահետևանքային կապերն ու դրանց վերացման ուղիները:
2014 թ. ութ ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 1501 դեպք: Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը 138-ն են, որոնցից 7-ը ընտանեկան բռնության:
Նելլի Դուրյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
Սկզբնաղբյուրը՝ http://www.police.am/news/view/%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A1%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AC%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF.html#sthash.PockjMoS.4vW2aMp8.dpuf
Մամլո ասուլիսից այլ նյութեր կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝
http://www.tert.am/am/news/2014/09/25/nelliduryan-muracik/
http://www.tert.am/am/news/2014/09/25/nelliduryan-minor/
http://www.armnewstv.am/news/34240
http://www.slaq.am/arm/news/220239/
http://www.newsarmenia.ru/society/20140721/43082288.html
http://www.panorama.am/am/law/2014/09/25/n-duryan1/
http://www.panorama.am/am/law/2014/09/25/n-duryan/
http://www.aravot.am/2014/09/25/500315/
About the author