Պայքարն ընդդեմ թրաֆիքինգի և ժամանակակից ստրկության

ByAAVR

Պայքարն ընդդեմ թրաֆիքինգի և ժամանակակից ստրկության

Հոկտեմբերի 18-ը Մեծ Բրիտանիայում նշվեց որպես Ստրկության դեմ պայքարի օր, իսկ Եվրոպայում՝ Թրաֆիքինգի դեմ պայքարի օր: Այս օրերը կարևորում են հակաստրկական համամարդկային շարժումն այնպիսի ժամանակներում, երբ ստրկության մեջ գտնվող մարդիկ թվով ավելի շատ են, քան 350 տարի գոյություն ունեցող Տրանսատլանտյան ստրկական առևտրային քաղաքականությունը (Transatlantic Slave Trade):

Հարկադիր աշխատանքը մատակարարման շղթայից վերացնելու ջանքերն ու պատրաստակամությունը, շրջապտույտի մեջ ընկած մարդկանց հարկադիր աշխատանքը Հնդկաստանում կանգնեցնելու և Եվրոպայում սեռական թրաֆիքինգը դադարեցնելու փորձերը շարունակական բնույթ են կրում, սակայն պետք է լինեն նաև անընդմեջ: Միայն օրենսդրությունը բավական չէ: Այս թաքնված և դաժան հանցագործությունների դեմ պայքարը պետք է ուղեկցվի տարբեր ոլորտների փոխկապակցված գործողությունների մեթոդով: Միայն այս դեպքում հնարավոր կլինի ապահովել ստրկության զոհերի բացարձակ ազատությունը:

2014-10-18-globalslaveryindex20135537x402

Ստրկությունը Մեծ Բրիտանիայում

Ստրկության դեմ պայքարի օրը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի Պառլամենտական ակտի համաձայն՝ժամանակակից ստրկության մասին իրազեկվածությունը բարձրացնելու և ստրկության վերացմանն ուղղված ջանքերը համախմբելու նպատակով: Ստրկության դեմ պայքարին նվիրված այս օրը այն նորարական օրինագծի արդյունքն է, որը դարձավ օրենսդրություն 2010 թվականին և այժմ ապահովում է քրեական հետապնդման իրավունքըսույն օրենքով սահմանված գործողությունների համար, ինչպիսիք են՝ հարկադիր աշխատանքը, թրաֆիքինգը և շահագործման այլ տեսակները:

Շահագործման տեսակները հետևյալն են.
• Աշխատանքի շահագործում, որտեղ զոհերը տառապում են մտավոր կամ ֆիզիկական շահագործումից կամ սպառնալիքներից:
• Գործատուի կամ տիրոջ կողմից իրավունքների սահմանափակում և/կամ վերահսկում, ով կարող է աշխատանքի դիմաց չվճարել և ստորացնել:
• Մարդկանց առք ու վաճառք, ինչպես շուկայական ապրանք, գումարով կամ որևէ ծառայության դիմաց:
• Ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, երբ զոհերն իրավունք չունեն ազատ տեղաշարժվելու այլ վայր, փոխարենը պարտավոր են մնալ այնտեղ, որտեղ գործատուն է ցանկանում:

Ելնելով այն փաստից, որ թրաֆիքինգի զոհ դարձած շատ երեխաներ անցնում են Մեծ Բրիտանիայի օդանավակայաններով, թրաֆիքինգի դեմ պայքարի առաջատար կազմակերպություններից մեկը՝ ԷՔՊԱՏ ՅՈՒՔԵՅ-ը (ECPAT UK), նշել է ստրկության դեմ պայքարի այդ օրը` կազմակերպելով իրազեկման բարձրացման ակցիաներ Մեծ Բրիտանիայի ամենամեծ Հիթրո (Heathrow) օդանավակայանում: Կազմակերպությունը համագործակցել է Սահմանային Ուժերի հետ` օգնելով օդանավակայանի աշխատակիցներին գտնել զոհերին և ապահովել խոցելի խմբերի անվտանգությունը, երբ վերջիններս ժամանում են Մեծ Բրիտանիայի օդանավակայան: Միայն 2013-ին, Մեծ Բրիտանիայի Մարդկանց Թրաֆիքինգի Կենտրոնը արձանագրել է 3000 պոտենցիալ զոհ, որոնցից 602-ը երեխաներ էին: Զոհերի իրավունքների պաշտպանությունը և հանցագործությունները հետապնդելու և կանխարգելելու պատասխանատվությունը պետության վրա է: Այդ իսկ պատճառով, կառավարությունները պարտավոր են ընդունել ՄԱԿ-ի Մարդկանց Թրաֆիքինգի Կանխարգելման և Ճնշման արձանագրությունը (UN Protocol to Prevent and Suppress Trafficking in Persons), հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգին վերաբերող արձանագրությունները, և Եվրոպայի Խորհուրդի Կոնվենցիան Ընդդեմ Մարդկանց Թրաֆիքինգի (Council of Europe Convention on Action Against Trafficking in Human Beings):

Եվրոպայում յուրաքանչյուր ութ մարդուց մեկը թրաֆիքինգի զոհ է: Եվրոպական Միության (ԵՄ) անդամ-պետությունները սովորաբար թրաֆիքյորների և զոհերի նպատակակետ երկրներ են հանդիսանում, այնուամենայնիվ ԵՄ-ում գոյություն ունեն նաև սկզբնաղբյուր երկրներ: Սեռական շահագործման, հարկադիր աշխատանքի, մուրացկանության կամ այս ամենի համակցությամբ թրաֆիքինգի զոհերի նշանակալի աճ է արձանագրվել Ալբանիայում:
Եվրոպայում գոյություն ունեցող թրաֆիքինգի խնդրի լուծման համար, ԵՄ-ի ռազմավարությունն ուղղված մարդկանց թրաֆիքինգի վերացմանը (EU Strategy for the Eradication of Trafficking in Human Beings) ռազմավարական աջակցություն է ցուցաբերում ԵՄ-ին և անդամ-պետություններին թրաֆիքինգի զոհերին գտնելու և թրաֆիքինգի գործունեության դեմ պայքարելու նպատակով:

Շրջապտույտի մեջ ընկած աշխատանքը Հնդկաստանում

Հնդկաստանն առաջինն է 2013 թվականի Գլոբալ ստրկության ինդեքսում 14 միլիոն ստրկացված մարդկանց ամենաբարձր ցուցանիշով, ինչն աշխարհի մասշտաբով մոտավորապես բնակչության կեսն է կազմում: Ինդեքսը ցույց է տալիս, որ Հնդկաստանում առկա են ժամանակակից ստրկության բոլոր դրսևորումները: Շղթայակերպ գործող աշխատանքը ստրկության ամենատարածված տեսակն է, որի արդյունքը սերնդեսերունդ փոխանցվող հարկադիր աշխատանքի շահագործումն է: Հարավային Հնդկաստանում շրջապտույտի մեջ ընկած աշխատողները գոյատևելու համար պարտքերի դիմաց աշխատում են քարհանքերում, ֆերմաներում կամ էլ տնային աշխատանքով են զբաղվում:
Չնայած հնդկական կառավարությունն ապօրինի է համարել նման գործունեությունը դեռևս 1976 թվականին և այժմ տրամադրում է իրավական պաշպանություն զոհերի ազատության համար, այս գործունեությունը շատ տարածված է: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հաշվարկել է, որ գոյություն ունեն 11.7 միլիոն նմանատիպ աշխատողներ Հնդկաստանում: Նույնիսկ նրանք, ովքեր վերագտել են իրենց ազատությունը, դեռ գտնվում են նախկին տերերի ազդեցության տակ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի նրանք չստանան այլ նոր աշխատանք, չսպասարկվեն խանութներում և բժիշկների կողմից բուժում չստանան: Տեղական կազմակերպություններից Սոցիալական Արդարության Կամավորները (Volunteers for Social Justice), որը, հիմնվելով օրենքի վրա, խթանում է օրենքի ավելի լայն կիրառմանը, օգնում է ազատել շրջապտույտի մեջ ընկած աշխատողներին և պաշտպանում շահագործման ենթարկվող խոցելի խմբերին:

Մատակարարման ոլորտից ստրկությունը վերացնելու գործունությունը

ԱՄՆ-ի միջին քաղաքացին տարեկան օգտագործում է 11 փաունդ շոկոլադ, բայց քչերին է հայտնի երեխաների շահագործման փաստը, համաձայն որի, երեխաներն ընդգրկված են աշխարհի մասշտաբով ավելի քան 70 տոկոս կակաոյի արտադրման գործընթացում: Բրայան Վուդսը և Կեյթ Բլյուիթը նորարարական ֆիլմարտադրողներ են, ովքեր ֆիլմի միջոցով բացահայտել են երեխաների շահագործման փաստը Այվորի Քոստում, որն ունի ավելի քան 600,000 կակաոյի ֆերմաներ 30 տոկոս արտադրությամբ: Շատ կարևոր է, որ շոկոլադի մատակարարները հավաստեն, որ իրենց գործունեությունը կապ չունի հարկադիր աշխատանքի, երեխաների աշխատանքի և մարդկանց թրաֆիքինգի հետ: ԱՄՆ-ի շոկոլադի արտադրության 13 միլիոնը պատկանում է Նեսթլեին (Nestle), Հերշի Ֆուդ Քորփին (Hershey Food Corp) և Մ&Մ Մարսին(M&M Mars), որոնք օգտագործում են Այվորի Քոստի կակաոն: Հերքելով որևիցե ստրկատիրական գործունեություն՝ նրանք պնդում են, որ անհնար է երաշխավորել ստրկության էլեմենտ չպարունակող արտադրություն: Այնուամենայնիվ, շատ կազմակերպություններ՝ ինչպիսիք են Ասկինոսի Չոքլիթը (Askinosie Chocolate), արդեն հայտնել են, թե որ կակաոյի ֆերմաների հետ են աշխատում: Ի հավելումն, Ֆեյրթրեյդը (Fairtrade) երաշխավորում է մինիմալ գին ֆերմերներին իրենց արտադրանքի համար: Նմանատիպ կանխարգելիչ միջոցներն օգնում են բարելավել աշխատանքային պայմանները,իսկ մեղքի բաժինն ընկնում է մատակարարների վրա՝ ստիպելով վերջիններին դադարեցնել հարկադիր աշխատանքը: Եթե մի կազմակերպություն կարողանում է ապահովել մաքուր մատակարարաման շղթա, ապա սա հնարավոր է մնացած բոլորկազմակերպությունների համար:

Կոնֆլիկտային հանքավայրերն Արևելյան Կոնգոյում և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

Արևելյան Կոնգոյի հանքերում երեխաներն անդադար աշխատում են էլեկտրոնիկայի արդյունաբերության համար հանքային ռեսուրսներ առաձնացնելու նպատակով: Հանքարդյունաբերությունը երեխաների հյուծվածության պատճառ է հանդիսանում: Երեխաներն աշխատանքի համար հաճախ են օգտագործում անհարմար գործիքներ՝ ինչպիսիք են աղբահավաք թիակները, և հազիվ են դիմանում այդ հոգնածությանն ու վատ աշխատանքային պայմաններին: Այս հանքերից ստացած եկամուտը ֆինանսավորում է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության վերջին երկու տասնամյակի թերևս ամենաարյունալի կոնֆլիկտը:
Այժմ ուշադրության կենտրոնում է գտնվում կոնֆլիկտային գոտիներում գործող բիզնեսներիկորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Հիմնական տեխնոլոգիական կազմակերպություններն ինչպիսիք են Intel-ը, Apple-ը, Hewlett-Packard-ը, քայլեր են ձեռնարկում Անվտանգության և փոխանակման հանձնաժողովին զեկուցելու այն մասին, թե որտեղից է ստացվում մետաղական հումքը: Այս օրենքը գործում է 2010 թվականին ընդունված Dodd-Frank կոչվող ակտի հիմքերով, համաձայն որի բիզնեսները պետք է հավաստեն, որ գործում են պատշաճ կերպով, և որ իրենց գործունեությունը ստուգվում է աուդիտով: Օրենքը փորձում է կանգնեցնել ֆինանսների հոսքը դեպի ոստիկանական համակարգ, մասնավորապես կոնֆլիկտային տարածքներում՝ ստիպելով կազմակերպություններին չհամագործակցել ոստիկանության հետ: Այնուամենայնիվ, չնայած մի քանի կազմակերպությունների կողմից արձանագրված հաջողություններին այս ոլորտում, շատ կազմակերպություններ այդպես էլ քայլեր չկարողացան ձեռնարկել:

Այս շարժումը փորձում է թափանցիկություն մտցնել տեխնոլոգիական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպություների գործունեության մեջ: Global e-Sustainability Initiative-ը կապում է այս շարժումը տեխնոլոգիական և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություների կողմից աջակցվող սոցիալական և միջավայրային կայունության հետ:

Բիզնեսը մեծ դեր ունի մարդու իրավունքների պաշպանության հարցում, ինչպես նաև մատակարարման շղթայից ստրկությունը վերացնելու միջոցով հարկադիր աշխատանքը կանխելու հարցում: Ենթարկվելով Ethical Trading Initiative-ին և իրականացնելով փաստաթղթի հիմնական դրույթները, որոնք ընդգծում են մինիմալ աշխատանքային ստանդարտները` կազմակերպությունները կարող են սկսել մաքրել իրենց իսկ արտադրությունը և ծառայությունները, որոնք իրականացվում են հարկադիր աշխատանքի միջոցով:

Ստրկացման միջոցով թողարկված արտադրանք և ծառայությունների բարոյական սպառում

Միգրացիայի միջազգային կազամակերպությունը (ՄՄԿ) աշխատում է 1994 թվականից մարդկանց թրաֆիքինգի պայքարի ուղղությամբ: ՄՄԿ-ն անմիջականորեն օգնում է թրաֆիքինգի զոհերին և աջակցում է թրաֆիքինգի կամ շահագործման այլ տեսակի զոհ դարձած խոցելի խմբերի անդամներին: ՄՄԿ-ի «Գնիր պատասխանատվություն» (“Buy Responsibly“) քարոզարշավը տեղեկատվութուն է տալիս այն մասին, թե որ ապրանքներն ու ծառայություններն են արտադրվել թրաֆիքինգի զոհերի միջոցով՝ կարևորելով սպառողների դերը էթիկական գնումների միջոցով դադարեցնելու մարդկանց թրաֆիքինգը: Anti-Slavery International -ը ևս թողարկել է ինտերակտիվ վեբ. կայք, որտեղ մարդիկ կարող են ստանալ տեղեկատվություն այն ապրանքների մասին, որոնք արտադրվել են երեխաների շահագործմամբ: (Տես այս հասցեով http://www.productsofslavery.org)

Կրթելով մեզ և բարձրացնելով իրազեկումը

Ամենակարևոր քայլերից մեկը, որը մեզնից յուրաքանչյուրը կարող է անել, ինքներս մեզ կրթելն է և գիտակցելը, թե ինչպես մեր գործողությունները կարող են դադարեցնել ժամանակակից ստրկությունը: Այն որոշումները և ընտրությունները, որոնք մենք կատարում ենք ապրանքներ, հագուստ և տեխնոլոգիաներ գնելիս, կարող են ազդեցություն ունենալ աղքատ, խոցելի մարդկանց հարկադիր աշխատանքի նվազեցման կամ աճման վրա: Հասկանալով, թե ինչպես է սպառողի ընտրությունը խլում մյուսների ազատությունը, և սովորելով սպառել ստրկությամբ չարտադրված ապրանքը՝ մենք կարող ենք ճնշում գործադրել բիզնեսնի վրա՝ խթանելով թափանցիկությունը և մարդու իրավունքների վրա հիմնված աշխատանքային ստանդարտները: Այսօր մեր գործողությունները կարող են փոխել խաղի կանոնները հօգուտ մեզ շահագործման տեսակները վերացնելու համար: Աշխարհում գոյություն ունեն 29.8 միլիոն մարդ, ովքեր սպասում են այն պահին, երբ այլևս ստիպված չեն լինի գոյատևել ստրկության մեջ, այլ կապրեն և կզարգանան ազատություն մեջ:

Սկզբնաղբյուրը՝ http://www.huffingtonpost.com/vanessa-thevathasan/taking-action-against-tra_b_6008212.html

Համընդհանուր ստրկության ինդեքսի ամբողջական զեկույցն այս հասցեով ՝ https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsdlNHV21OdERTaHM/view

Share

About the author

AAVR administrator