Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն

ByAAVR

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն

23-ը հունիսի 2016թ.

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը, բրիտանական դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, օրենքի գերակայության, քաղաքացիական ակտիվության, կանանց իրավունքների, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների, ներառման ու ազատ խոսքի խթանման դիրքերից:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ.-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Ֆոտոլուր» գործակալությանը:

«Իրական և անկողմնակալ լրագրողական պրոֆեսիոնալիզմի հանդեպ ունեցած նվիրումի համար պատիվ ունեմ այս տարվա Մամուլի գերազանցության մրցանակը հանձնել ֆոտոլուրին»,-ասաց դեսպան Միլսը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտոր Ա. Սվիտալսկին Լոռու մարզի տարածքային դատարանի դատավոր տիկին Նարինե Հովակիմյանին հանձնեց «Արդարության խթանում բոլորի համար» նոր մրցանակը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հանձնեց «Ազատության պաշտպան » մրցանակը: «Ուրախ եմ հայտարարել, որ այս տարվա ազատության պաշտպան մրցանակը ստանում է Քաղաքացի Դիտորդ նախաձեռնությունը, որն իր բացառիկ ներդրումն ունեցավ ընտրությունների թափանցիկության ապահովման մեջ»,-ասաց դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթը «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը հանձնեց Վաչե Տերտերյանին:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան հանձնեց «Ներառման խթանում» մրցանակը: Նա նշեց, որ Զարուհի Բաթոյանը նշանակալի աշխատանք է կատարել հաշվանդամություն ունեցող անձանց նկատմամբ տաբուները կոտրելու ու հասարակության մոտեցումները փոխելու ուղղությամբ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը «Խիզախ կին» մրցանակը հանձնեց Ջեմմա Հասրաթյանին՝ ի գնահատումն Հայաստանում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների, ինչպես նաև հավասար հնարավորությունների խթանման գործում նրա ակնառու աշխատանքի:

Նշենք նաև, որ 2015թ.-ն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Կառավարության բարեփոխիչ» անվանակարգում Համընդհանուր իրավունքների մրցանակը հանձնեց Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին:

Share

About the author

AAVR administrator