Նոյեմբերի 6-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թ-ի ինն ամիսներին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:
Թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ այսօր հիմնավոր աշխատանքներ են տարվում, լուրջ համագործակցություն կա պետական կառույցների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում թրաֆիքինգի դեպքերը հայտնաբերելու, հանցավոր անձանց բացահայտելու և, ընդհանրապես, երևույթը կանխարգելելու ուղղությամբ ձեռքբերումներն ակնհայտ են:
2013 թ. և 2014 թ. ինն ամիսներին հարուցված 18 քրեական գործերով հանցագործության 22 դեպք է բացահայտվել, որոնցից 10-ը կատարվել են կազմակերպված հանցախմբերի կողմից: Հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել թրաֆիքինգի 28 զոհ, որոնցից 13-ը՝ անչափահաս:
Պոռնկության շահագործման փաստով հարուցված 12 քրեական գործերից չորսով շահագործումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, երկուսով՝ Թուրքիայում, վեցով՝ Հայաստանում:
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործում իրականացնելու համար մեղադրանք է առաջադրվել 17 անձի, միջազգային հետախուզման մեջ է գտնվում 16 անձ:
Միաժամանակ՝ հարակից հանցատեսակներից բացահայտվել են երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, երեխայի վաճառքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 62 դեպք:
Վերջին երկու տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 28 մարդ դատապարտվել է:
Տիգրան Պերտոսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
Սկզբնաղբյուրը` http://www.police.am/news/view/%D5%A1%D5%BD061114.html
Այլ հրապարարակումներ`
http://armlur.am/257651/
http://www.tert.am/am/news/2014/11/09/Armenia-trafficking/?sw
http://fnews.am/?p=2496238&l=am%2Fhay+kanayq+trafiqingi+en+entarkvum+arabakan+emirutyunerumvo%D6%82+turqiayum
About the author