Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն (այսուհետ՝ Մրցանակաբաշխություն):
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
 Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
 1)    Հեռուստա/ռադիո արտադրանք,
 2)    Տպագիր և էլեկտրոնային նյութեր:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։
Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինքնաառաջադրմամբ:
Նյութերը պարտադիր պետք է պարունակեն՝
 1)    մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն), կանխարգելիչ համատեքստ,
 2)    լրագրողական վարքականոնի պահպանումը, նյութում առկա տեղեկատվության հավաստիությունը,
 3)    հրապարակված նյութերի տեղն ու ժամանակահատվածը: 
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և Մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:
Մրցանակաբաշխությանը ներկայացված և Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը, կզետեղվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում:
Հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթի անվանակարգը:
Մրցանակաբաշխության արդյունքում սահմանվում են մրցանակային տեղեր I,II,III յուրաքանչյուր անվանակարգի համար:
Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվում են դրամական խրախուսմամբ՝
Հղումը՝ https://escs.am/am/news/14414
About the author